«Արարատ», Վեստ Արմենիա» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների հայտարարությունները
«Արարատ» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղված իրավիճակին.
«ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:
Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում, մանկապատանեկան ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում, ֆուտզալում, մասսայական ֆուտբոլում և ֆուտբոլային այլ բնագավառներում: Մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում այդ աշխատանքները կտան իրենց արդյունքները։
Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»։
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը նույնպես իր աջակցությունն է հայտնում ՀՖՖ գործող ղեկավարությանը. «Երկրպագուների և այլ շահագռգիռ կողմերի անհանգստությունը և դժգոհությունը հասկանալով հանդերձ ցանկանում ենք ընդգծել, որ մեր ակումբում նույնպես գիտակցում են հայկական ֆուտբոլում առկա խնդիրները և ծառացած մարտահրավերները, որոնք մեր ֆուտբոլային հասարակության ընդհանուր խնդիրներն են և միասնական, համակարգային լուծումներ են պահանջում:
Միևնույն ժամանակ, ակներև են ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերը ֆուտբոլի մասսայականացման, ենթակառուցվածքների, ֆուտզալի և ֆուտբոլային տնտեսության այլ ասպեկտների զարգացման, արտերկրում հանդես եկող մի շարք տաղանդավոր հայազգի ֆուտբոլիստների բացահայտման և նրանց մեր հավաքականներ հրավիրելու ուղղությամբ:
Հաշվի առնելով վերոնշյալը, «Վեստ Արմենիա» ՖԱ-ն իր աջակցությունն է հայտնում ՀՖՖ գործող ղեկավարությանը»։
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հայտարարության մեջ նշվում է.
Մենք՝ ՀՖՖ անդամներս, ցանկանում ենք անդրադառնալ այն իրադարձություններին, որոնք ներկայումս կատարվում են հայկական ֆուտբոլում:
ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք բոլորս սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:
Մեր խորին համոզմամբ, հայկական ֆուտբոլը միայն Պրեմիեր Լիգայի 2-3 ակումբները չեն, որոնք չեն ընտրել Արմեն Մելիքբեկյանին և որոնք ցանկացած առիթ օգտագործում են՝ պարզապես հիշեցնելու իրենց գոյության մասին: Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ, այլ նաև մանկապատանեկան ֆուտբոլն է, կանանց ֆուտբոլը, ֆուտզալը, մասսայական ֆուտբոլը և նշված բնագավառների հետ կապ ունեցող բոլոր անդամները, որոնք ընտրել են Արմեն Մելիքբեկյանին և կազմում են հայկական ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը:
Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն գտնում ենք, որ դրանց համար պատասխանատու է ոչ միայն և ոչ այնքան ֆեդերացիան, այլ նաև հենց նույն ակումբները, որոնք հավաքականներին պատշաճ քանակի և որակի ֆուտբոլիստներ մատակարարելու փոխարեն անդադար զբաղված են ֆեդերացիայի ղեկավարությանը և նրանց գործունեությանը որակումներ տալով:
Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
- Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
- «Հեռացի՛ր»․ «Նոա»-«Ուրարտու» խաղն ընդհատվել է՝ երկրպագուները պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը
- ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ. «Շիրակ» ՖԱ
- «Ուրարտու»-ն միանում է Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին
- Կտրուկ գործողությունների փուլն է սկսվում. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը
- Մելիքբեկյան, հեռացիր. FAF
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին