Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը
Արմեն Աշոտյանի աջակիցները հայտարարություն են տարածել որում ասվում է.
«Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։
Ինչպես հայտնի է, Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել քաղաքական հետապնդման եւ այժմ գտնվում է տնային կալանքի ռեժիմում։
Դատավորի դրած արհեստական սահմանափակումների պատճառով Աշոտյանը զրկված է զլմների հետ ուղիղ աշխատելու հնարավորությունից՝ բացի դատարանի նիստերի դահլիճում ոտքի վրա կարճ շփումից։
Ուստի ավատարի միջոցով Աշոտյանի համակիրները փորձելու են որոշակի այլընտրանքային կոմունիկացիայի հնարավորություն ստեղծել հասարակության հետ։
Ի դեպ, սա մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Հայաստանում քաղաքական գործունեության համար գործիչները մարմնավորվում են ավատարով»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյnւնnտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում. Աշոտյան
- Վախենում են Արմեն Աշոտյանի կենդանի խոսքից ու չեն էլ թաքցնում. Պաշտպան
- Հասարակությանը պետք է զերծ պահել «բարի և չար» Սրբազանների դիխոտոմիայից և վերադառնալ բուն օրակարգին․ Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին