Կրկին տեղեկացնում եմ, որ իմ և իմ ընկերների մոտից, իմ մեքենայի միջից նույնիսկ թռուցիկ չի հայտնաբերվել. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Այս գրառմամբ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք իմ ապօրինի ձերբակալման լուրն իմանալով իրենց սատարման խոսքն էին ասել, իսկ շատերը եկել օգնության:
Այս մարդկանց թվում առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Arsen Babayan-ին, ով կամովի ստանձնել է իմ պաշտպանի դերը և ով ձերբակալման հաջորդ օրվա գիշերը շարունակ եղել է կողքիս, իսկ ինձ ազատ արձակելուց հետո անձամբ տուն տարել:
Առանձնահատուկ շնորհակալություն նաև Satik Seyranyan -ին այսօր տեղի ունեցած ասուլիսը հավուր պատշաճին կազմակերպելու և իր աջակցության համար:
Շնորհակալություն նաև բոլոր լրատվամիջոցներին որոնք ներկա էին և/կամ տարածել են իմ ուղերձը:
Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Gevorg Tamamyan-ին ազդանշանը միացնելու և իր վստահելի հենարան լինելու համար:
Շնորհակալություն բոլոր այն պատգամավորներին որոնք այցելել էին ինձ/մեզ ԶՊՎ-ում:
Շնորհակալություն նրանց, որ սնունդ էին ուղարկել, կամ եկել ԶՊՎ:
Շնորհակալություն իմ ընտանիքի անդամներին և գաղափարակից ընկերներին իրենց աջակցությունը տեսանելի և պատրաստակամ դրսևորելու համար:
Վերջապես, շնորհակալություն այն բոլոր ոստիկաններին, որոնց հետ այդ օրը գործ ունեցա: Հատկապես շնորհակալություն նրանց, որոնք իրենց ցուցադրեցին մարդկային բարձր որակներով:
հ.գ.
Որոշ լրատվամիջոցներ տարածել էին, թե իմ մեքենայից թռուցիկ է հայտնաբերվել: Կրկին տեղեկացնում եմ որ իմ և իմ ընկերների մոտից, իմ մեքենայի միջից նույնիսկ թռուցիկ չի հայտնաբերվել:
Բայց նույնիսկ, եթե ունենայինք դա բերման եթարկելու առավել ևս ձերբակալելու հիմք չէ, քանի որ օրենքով արգելված չէ քաղաքական թռուցիկներ ունենալն ու տարածելը»:
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
- Հովհաննես Ավետիսյանը ձերբակալվեց այն ժամանակահատվածում, երբ հրապարակայնորեն սկսեց քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը
- Հովհաննես Ավետիսյան. Անհիմն մեղադրանքով ձերբակալելով՝ փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին