«Շիրակ» ֆուտբոլային ակումբը արգելել է Fast TV-ին հեռարձակել իր խաղերը
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի առաջնության խաղերի միակ հեռարձակող Fast TV-ն, որը մասնավոր հեռուստաընկերություն է, հյուսիսկորեական հեռուստատեսության «լավագույն» ավանդույթների համաձայն՝ փաստացի ստանձնել է ՀՖՖ ղեկավարության աղետաբեր գործունեությունը սրբագրողի դերը։
Ֆան-ակումբների կողմից ՀՖՖ վերնախավի հրաժարականի պահանջով նախադեպը չունեցող ակցիաներ են իրականացվել առաջնության խաղերի ժամանակ, սակայն մասնավոր Fast TV-ն ոչ միայն շեղել է իր տեսախցիկների պատկերները՝ չցուցադրելով խաղադաշտերում տեղի ունեցողը, այլ նաև իր մեկնաբանների (բացառությամբ Արման Աբելյանի) շուրթերով խեղաթյուրել է իրականությունը։
Այս ֆոնին Fast TV-ն որոշել է նաև հարթակ տրամադրել իրականության զգացումը կորցրած ՀՖՖ դեռ գործող ղեկավարությանը, մինչդեռ այսօր ասելիք ունեն մոտ մեկ ամիս հրաժարականի պահանջով հանդես եկող երկրպագուներն ու նրանց պահանջը կիսող ակումբները։ Վերջիններից ոչ մեկին այս ընթացքում Fast TV-ն հարթակ չի տրամադրել։
Fast TV-ի նման դիրքավորումն ընդունում ենք ի գիտություն և արգելում Գյումրու Քաղաքային ստադիոնից իրականացնել ուղիղ հեռարձակումներ։
Հարգելի երկրպագուներ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ինքնուրույն կապահովի «Շիրակի» տնային խաղերի հեռարձակումը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
- Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
- «Հեռացի՛ր»․ «Նոա»-«Ուրարտու» խաղն ընդհատվել է՝ երկրպագուները պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը
- ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ. «Շիրակ» ՖԱ