Վրաստանը պատմական առավելագույնի է հասցրել ռուսական գազի ներմուծումը
Վրաստանը 2024 թվականի առաջին երեք եռամսյակում ավելացրել է ռուսական գազի գնումները՝ հասնելով այդ ժամանակահատվածի համար ռեկորդային՝ 90,1 մլն դոլարի։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները։
Այսպես, Ռուսաստանից Վրաստան գազի մատակարարումների ծավալն այս տարվա հունվարից սեպտեմբեր 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,5%-ով։
Այս ցուցանիշն ամենաբարձրն էր նշված ժամանակահատվածում 2009 թվականից ի վեր, երբ Վրաստանի վիճակագրական ծառայությունը սկսեց վարել Ռուսաստանից գազի ներկրման վիճակագրությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան