Թեհրանի համալսարաններից մեկում կինը մերկացել է՝ բողոքելով հիջաբի պարտադիր կրելու դեմ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում ուսանողուհին Թեհրանի համալսարանում մերկացել է մինչև ներքնազգեստը: Amnesty Iran-ը պնդում է, որ նա հետագայում բռնության է ենթարկվել, հնարավոր է` սեռական:
Իրանում մի կին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա մասամբ մերկացել է համալսարանական կամպուսում՝ դրանով բողոքելով խիստ դրեսկոդի դեմ:
«Նա նախկինում ֆիզիկական ոտնձգությունների էր ենթարկվել անվտանգության աշխատակիցների կողմից հիջաբը ոչ ճիշտ կրելու համար»,-«Եվրանյուզ»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Amnesty Iran-ը:
X ցանցով տարածված տեսանյութը, որը նկարահանել են համալսարանի այլ ուսանողներ Թեհրանի Իսլամական «Ազադ» համալսարանի կամպուսից նայող լսարանում, գրավել է հանրության մեծ ուշադրությունը: Շատերը ծափահարել են աղջկան իր «արիության» և «քաջության» համար։
Աղջկա ինքնության մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Network X-ում գրառման մեջ Amnestry Iran-ը պահանջել է նրան անհապաղ և անվերապահ ազատ արձակել:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը Իսրայելին զգուշացրել է «անհրաժեշտ պահին» պատասխան տալու մասին
- Իրանը բողոքի ցույցերի ֆոնին կվերանայի հիջաբի մասին օրենքը
- Իրանում հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիաներին մասնակցող 29 կնոջ են ձերբակալել