Թուրքիան Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով նամակ է հանձնել ՄԱԿ-ին
Թուրքիան ՄԱԿ-ին է փոխանցել մի նամակ, որը պարունակում է ավելի քան 50 երկրներից Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչ։ Այս մասին Ջիբութիում «Թուրքիայի և Աֆրիկայի միջև գործընկերություն» երկօրյա համաժողովի արդյունքների վերաբերյալ ասուլիսում հայտարարել է այդ պետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ ասուլիսը եռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։
«Նեթանյահուի կառավարությունը դարձել է գլոբալ սպառնալիքի աղբյուր, ամեն առիթով, մենք պետք է կրկնենք, որ Իսրայելին զենք վաճառելը նշանակում է մեղսակցություն այն ցեղասպանությանը որը նա իրագործում է։ Այս ընկալումով մենք նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ին համատեղ նամակ ենք փոխանցել, որը ստորագրել են 52 երկրներ և 2 միջազգային կազմակերպություններ, որով Անվտանգության խորհրդին կոչ ենք անում՝ ուղերձ հղել բոլոր պետություններին՝ դադարեցնել Իսրայելին զենքի և զինամթերքի վաճառքը»,- ասել է Ֆիդանը։
Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Իսրայելի դեմ ՄԱԿ-ի կողմից զենքի էմբարգո սահմանելու անհրաժեշտության մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
- Իրանը Իսրայելին զգուշացրել է «անհրաժեշտ պահին» պատասխան տալու մասին
- Գազայի հատվածում բնակելի շենքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
- 559 հազար երեխա Գազայում պատվաստվել է պոլիոմելիտի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան