Ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջն ու վայր գցել գետնին
Հոկտեմբերի 27-ին ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ չհասած դաշտի մեջ վիճաբանություն է տեղի ունենում:
«Օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։30-ի սահմաններում Գեղադիր գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի ցանքատարածքում անասուններ արածեցնելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արագածոտնի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Գ․-ն, 17-ամյա Ռ․ Գ․-ն և 17-ամյա Ա․ Գ․-ն ծեծի են ենթարկել 78-ամյա Վանյա Ն․-ին, նրա որդուն՝ 48-ամյա Անդրանիկ Ն․-ին, իսկ 76-ամյա Սեդա Մ․-ին հրել և վայր են գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ռ.Գ․-ին, Ա.Գ․-ին և Ռ.Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել․ չստանալով ծեծել են. Armlur
- Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ ուղևորն ու ավիաընկերության աշխատակիցները ծեծել են իրար
- Քոքոբելյանի` իբր ծեծելու և խմբով վրան միզելու նոր գործի հետ ևս ես որևէ կապ չունեմ. Սուրեն Մանուկյանը՝ բանտից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան