100-դրամները պարտադիր դարձնելուց հետո միայն շաբաթ օրը հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ. Քաղաքապետարան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, որից 5 083 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Իսկ դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ։
Հիշեցնեմ, որ մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
- «Հրապարակ». Ինչու են Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով զբաղված
- Նոյեմբերի 1-ից պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունն ուղեվարձի վճարման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան