Վահե Ղազարյանը պատմության գիրկն է ուղարկել ոստիկանության մարզային վարչությունները
Նոյեմբերի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, որով այսօրվանից գործելու է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային քրական ոստիկանության վարչությունները։
«Ներքին գործերի նախարարի հրամանով այսօրվանից այլևս պատմության գիրկն անցան ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչությունները։ Վ․ Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։
Վ․ Ղազարյանի մեկ ալ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից և ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։
Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։
Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ ֆիլիպպ Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ։ՆԳ նախարաի մեկ այլ հրամանով Ասքանազ Դավթյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժանմունքը դարձել է ոստիկանության Արարատի բաժին և ոստիկանության փոխգնդապետ Գրիգոր Քոչարյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արարատի բաժնի պետ։ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Սամվել Ասրյանը.-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցության առաջարկությունը Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագծի հետ կապված մերժվել է
- ՀՀՄ-ն ահազանգում է երիտասարդ աղջիկների նկատմամբ ոստիկանության բռնի գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան