Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ն ու հիշեցրել, որ Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին ընթրիք էր կազմակերպել «հաջողակ տղամարդկանց» հետ, որոնք ընթրիքին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ էին վճարել։
«Նշենք, որ «Լիդիանի» Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ու ներդրումային ծրագիրն է, որն այս իշխանության թեթև ձեռքով «գրվեց քարին» և շուրջ 6 տարի է մի սանտիմետր այդ ծրագիրն առաջ չի շարժվել։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12․5 տոկոսը կառավարությանը չի փոխանցվել, ու թե երբ այն կփոխանցվի՝ անորոշ է։
Որևէ գործընթաց տեղի չի ունենում նաև Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ։ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն առհասարակ այս թեմայով խոսել չի ցանկանում»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Հետախուզվողից՝ հաջողակ․ ո՞վ է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցած «հաջողակ տղամարդկանցից» Վարդան Ալեքսանյանը
- Հաջորդ օրվա հաջողակ տղամարդը. Աննա Հակոբյանը հանդիպել է Դավիթ Երեմյանի հետ
- Աննա Հակոբյանի հետ հանդիպած հաջողակ տղամարդկանցից մեկը Տելեմակ Սահակյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան