ՈՒՂԻՂ. «ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր գործունեությունը. «ներկա իրավիճակը և հետագա անելիքները»
«ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր գործունեությունը։ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչներն այս խորագրով ասուլիս էին անոնսել։ Թատրոնի բակում փաստաբան Կարո Ասատրյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունից ստացել են իրենց հարցի վերաբերյալ պարզաբանում։
Նախարարությանը «Գոյ»-ի ներկայացուցիչները հարց էին ուղղել՝ արդյոք վարչական դատարանում քննության ընթացքում, որտեղ վիճարկվում է Կադաստրի կոմիտեում թատրոնի գրանցման դադարեցումը, չե՞ն կասեցվում Սունդուկյան թատրոնի իրավունքները՝ գույքն օգտագործելու, տիրապետելու, տնօրինելու վերաբերյալ։ ԱՆ-ից հայտնել են, այո, կասեցվում է։
Մինչ փաստաբանը խոսում էր, դուրս եկավ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրողներին ու «Գոյ» թատրոնի երկու ներկայացուցչի հրավիրեց ներս ու սկսեց խոսել։
Ասաց ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո բանակցություններ են ընթանում, որին ակտիվորեն մասնակցում են նաև «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները։
Ասուլիսի մասնակիցներն ընդհատեցին՝ հարցնելով, թե ինչի՞ համար են հավաքվել, այլ բաներ է Մկրտչյանը խոսում։
«Ներողություն, այստեղ դուք չեք ասում՝ ինչ անենք»,-արձագանքեց Մկրտչյանը։
Իրավիճակն այնքան թեժացավ, որ «Գոյ»-ի ներկայացուցիչները լքեցին դահլիճը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին