«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
«Գոյ» թատրոնի դերասանների մուտքը թատրոնի շենք կրկին արգելվեց, քանի որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Վարդան Մկրտչյանը չտվեց մուտքի բանալին։
Մինչդեռ թատրոնի դերասանները դիմել էին արդարադատության նախարարություն՝ որպեսզի մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։ Դերասանների ներկայացմամբ, «արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը»։ Նրանք այսօր եկել էին թատրոն՝ բանալիները վերցնելու և թատրոն մտելու համար։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանը լրագրողներին պարզաբանեց, որ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նախարարությունը լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատական տալ թե այս կամ այն պահանջի ներկայացման պայմաններում արդյոք կասեցվել է այս կամ այն իրավունքի իրացումը, արդարադատությունն իրականացնում է միայն դատարանը` ՀՀ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, և արդարադատության իրականացման որևէ միջամտություն արգելվում է, որևէ կառույց չի կարող միջամտել, եթե կա դատական գործ։
«Իսկ այսօր կա դատական գործ, վարչական դատարանում այդ գործը քննվում է»,- նշեց Արմինե Մելքոնյանը։
«Գոյ» թատրոնի աշխատակիցների շահերի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը լրագրողներին ասաց, որ իրենք այսօր եկել են թատրոն պահանջ ներկայացնելու։
«Մենք հիմա այստեղ ենք հրավիրում ոստիկանություն, քանի որ «Գոյ» թատրոնի աշխատակիցների իրավունքները որոշակի խոչընդոտվում են։ Մեզ չեն թողնում մուտք գործել թատրոն, ապօրինությունները շարունակաբար գնում են, ձեր աջակցության կարիքն ունենք առնվազն հասարակական կարգը պահպանելու համար»,- հենց թատրոնի դիմացից ոստիկանություն զանգահարեց ու ասաց փաստաբանը։
Զանգից բավականին ժամանակ անց նոր ոստիկանները ժամանեցին։
«Չեք կարող մտնել ներս»,- ասաց ոստիկանը «Գոյ»-ի աշխատակիցներին ու փաստաբանին։
«Ոստիկանը մեզ ասաց՝ հասարակական կարգ ենք պահպանում, դուք չեք կարող ներս մտնել»,- ոստիկանի ասածը լրագրողներին բացատրեց Կ. Ասատրյանը։
«Կա վարչական դատարանում հարուցված գործ, որի հիմքով վարույթ է ընդունվել, վիճարկման հայցի դեպքում կասեցվում է Սունդուկյանի անվան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի գույքը տիրապետելու, տնօրինելու օգտագործելու իրավունքը։ Հիմա խոչընդոտ կա «Գոյ» թատրոնի աշխատակիցների ել ու մուտքի համար։ Եկել ենք այս պահանջը ներկայացնելու ու ստանալու պատասխան։ Եթե մեզ որևէ մեկը չի լսում, հարցերի պատաստանը չենք ստանում, հրավիրել ենք իրավապահներին՝ այստեղ ապօրինություն է տեղի ունենում, մեր իրավունքների ոտնահարում։ Հիմա ձեզ ենք հրավիրել։ Եթե տվյալ պարագայում Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը մեզ չի լսում, ընդունում, շարունակում է խախտումներ թույլ տալը, մենք ուզում ենք դա իրենից լսել, իր դիրքորոշումը։
Մենք ձեզ հրավիրել ենք դրա համար, որպեսզի այդ ամենը ապահովենք, այլապես մենք հաղորդում կներկայացնենք ոստիկանություն»,- ոստիկանին ասաց Կ. Ասատրյանը։
«Կփորձենք հիմա հացը բարձրացնել»,- ասաց ոստիկանը։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. «ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր գործունեությունը. «ներկա իրավիճակը և հետագա անելիքները»
- «Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը
- «Գոյ» թատրոնի դերասանները դուրս են եկել թատրոնի շենքից, սպասում են ԱՆ վերլուծությանը
- Տարածքից հեռացնելու խնդիր է դրված, որը փորձում են ի կատար ածել. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում, այսօր ակցիաներ կլինեն
- Երևի իրենց թվացել է՝ մեզ 6 ամիս տանել-բերելով, համաձայնել ենք. «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ
- «Գոյ» թատրոնի դերասանների վարքագիծն անհասկանալի է, մենք ունեինք պայմանավորվածություն. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են հենց թատրոնում
- Ոստիկանները փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել․ «Գոյ» թատրոնի դերասան
- Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին