Երևանին 342 վարորդ է հարկավոր՝ 420-500 հազար դրամ աշխատավարձով. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Մենք հիմա հայտարարություն ենք չէ՞ տվել ավտոբուսների վարորդներ ընդունելու, որովհետև ունենք նոր 171 ավտոբուս»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի պաշտոնյաներին դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց,որ 171 նոր ավտոբուսի համար 342 վարորդ է հարկավոր։
« «D» կարգի վարորդական իրավունքով, 2 տարի աշխատանքային փորձով, աշխատավարձը՝ 420 հազար դրամ, 14-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Սա 8.5 մետրանոց ավտոբուսների համար է։ Իսկ մեծ ավտոբուսների վարորդները կստանան 500 000 դրամ»:
Ավինյանը դիմեց երևանցիներին, որ աշխատանքի համար դիմեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան