ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրով ձեռք բերված բնակարանների և բնակելի տների հիպոթեքային վարկերի գծով առաջացող պարտավորությունները սպասարկելու համար նախատեսված է 7,1 միլիարդ դրամ։
Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին։
«Տեղեկացնեմ՝ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ ծրագրով արդեն իսկ իր սեփական տունն է ձեռք բերել 3338 ընտանիք, իսկ ևս 600-ը ստացել, բայց դեռ չեն իրացրել բնակարանային հավաստագրերը»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին