ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Այս տարվա հոկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Ադջբերջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նրանց հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։
Նախորդ անգամ ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են հայ բանտարկյալներին սեպտեմբերին: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականին ագրեսիայի հետևանքով։
Ադրբեջանում գերության մեջ են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և ներկա 8 ներկայացուցիչներ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան