Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ «Վեոլիա ջրի» անգործության պատճառով գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ շենքի և դրան հարակից տարածքներում տիրում է գարշահոտություն, և պատճառը դիտահորերից թափվող կեղտաջրերն են։
«Բնակիչներն իրենց զայրույթն էին հայտնում՝ ասելով.«Վարչական շրջանի ղեկավարն ինչքան էլ փորձում է գործը գլուխ բերել, միևնույն է, անզոր է։ Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն այդքան ֆինանսական միջոցներ չունի, որ էդ խնդիրը լուծի։ Հիմնական պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, քանի որ մենք հենց «Վեոլիա ջրին» ենք վճարում կատարում, բայց հենց գործը հասնում է մեզ օգնելուն, «Վեոլիա ջրին», պատասխանում են, թե դա իրենց քարտեզի մեջ չկա։ Մենք էլ մտածում ենք՝ երևի Քանաքեռավանը գլոբուսից դուրս ա, կամ՝ Անտարկտիդայում։Էս ո՞ւր ենք հասել, որ 21-րդ դարում նման հակասանիտարական, հակահիգիենիկ վիճակ տիրի։
Անկեղծ ասած, դրա մեջ մեղքի բաժինն ունեն նաև որոշ «վայ» բնակիչներ, ովքեր ինչ ձեռքներին գալիս է, լցնում են «լուկերի» մեջ, դրա համար էլ խցանվում է։ Էսօր էլ, վարչական շրջանի ղեկավարը եկավ, նկարեց, գնաց, բայց դե ինքը ինչ պետք է անի, դեռևս չգիտենք։ Այս խնդիրը պետք է մտահոգի թե Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին և թե Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանին։ Ու հարցն ուղղում ենք նաև այդ երկու պաշտոնյաներին. ինչո՞ւ եք Քանաքեռավանը մոռացության մատնել, թե ձեր համար վարչական շրջանը սկսվում է ձեր կաբինետներից։ Գոնե այսքանից հետո խնդիրը լուծեք, հակառակ դեպքում ավելի կվատանա վիճակը և տարածքում հնարավոր է ստեղծվի համաճարակ»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են. Տիգրան Ավինյան
- Անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցի առաստաղից բեկորներ են պոկվել, կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ
- 2024-2025թթ. ընթացքում Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կկառուցվի
- Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան