Որոշ թերությունների համար մեր հանրությունից ներողություն եմ խնդրում. Երևանի փոխքաղաքապետը՝ տոմսային համակարգի մասին
«Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացն ամբողջական հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ծրագրի և միասնական տոմսային համակարգի ներդրման մաս է»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ըստ նրա, այդ բարեփոխումներն ուղղված են գլխավորապեա ավելի թափանցիկ դարձնել հանրային տրանսպորտի ոլորտում վճարման համակարգը, ընդհանուր առմամբ քաղաքացիներին քաղաքակիրթ ձևով, որն ամբողջ աշխարհում վաղուց ընդունված է, հանրային տրանսպորտից օգտվելու գործընթաց ապահովել։
«Նոյեմբերի 1-ին, երբ դեռ շատ քաղաքացիներ օբյեկտիվորեն տեղեկացված չէին համակարգի գործելու տրամաբանությունից, օրական հասույթի արձանագրված բարձրացումը պահպանվել է, իսկ շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 միլիոն դրամով բարձրացել է:
Չենք խուսափել նաև որոշակի խնդիրներից, որոնք անընդմեջ մոնիտորինգ ենք անում և կամաց-կամաց դրանց էլ ենք լուծում տալիս: Հանրությունը մեր բոլոր հաղորդագրություններն ըմբռնել է և մեզ հետ հավասար քայլում է այս ուղղությամբ և բարեփոխումների իրականացմանը կողմ է։
Ուզում եմ ամեն դեպքում որոշ թերությունների համար մեր հանրությունից ներողություն խնդրել, վստահեցնել, որ մենք 24/7 ռեժիմով աշխատում ենք, որ օր առաջ անգամ այդ փոքր թերությունները չլինել»,- ասել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Հարակից հրապարակումներ`
- Հոռոմ Ավինյան
- 100-դրամները պարտադիր դարձնելուց հետո միայն շաբաթ օրը հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ. Քաղաքապետարան
- Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
- Սարգսյան Հրաչի վրա ինչի՞ համար քրեական գործ հարուցված չի. Մեսրոպ Մանուկյան
- ՈՒՂԻՂ. Մ. Մանուկյանը ներկայացնում է «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև «աբսուրդային» գործարքից ուշագրավ մանրամասներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան