Ջրհեղեղից տուժած Վալենսիա այցելած Իսպանիայի թագավորի վրա ձվեր, քարեր ու ցեխ են նետել
Ջրհեղեղից տուժած Վալենսիա այցելած Իսպանիայի թագավոր Ֆելիպեի և թագուհի Լետիցիայի վրա զայրացած բնակիչները ձվեր, քարեր, ցեխ են նետել։
CNN-ի փոխանցմամբ, նրանք թագավորի հետ աղետի գոտի եկած պաշտոնյաներին դիմավորել են սուլոցներով, «մարդասպան» վանկարկումներով։ Օգնության են հասել անվտանգության աշխատակիցները, որոնք բացել են հովանոցները՝ պաշտպանելու թագավորին ու մյուսներին։
Հիշեցնենք, որ ջրհեղեղը Վալենսիային ու Չիվային մեծ վնասներ է պատճառել, աղետի հետևանքով 214 արդ է զոհվել։ Զոհերի թիվը կարող է ավելանալ: Զոհերի թվում է նաև 70-ամյա մի կին, որի մարմինը հայտնաբերվել է իր տնից ավելի քան 12 կիլոմետր հեռավորության վրա։
Քաղաքացիները պաշտոնյաներին մեղադրում են աղետին դանաղ արձագանքելու , ինչպես նաև աղետը կանխելու համար գործողություններ չձեռնարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ջրհեղեղ Իսպանիայում. կառավարությունը օգնություն է խնդրում ԵՄ-ից
- Իսպանիայում զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի
- Պարզվել է Իսպանիայում ամենաուժեղ ջրհեղեղի պատճառը
- Իսպանիայում ջրհեղեղւ հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի
- Ափսոսանք ենք հայտնում Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ ՀՀ ԱԳՆ
- Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել