Քաղաքական 19:07 04/11/2024 Հայաստան

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել

Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կարճ ժամանակով փակել էին լրագրողի մուտքը խորհրդարան, բայց հետո Սիմոնյանի մամուլի խոսնակն ասել է, թե իբր տեխնիկական խնդիր է եղել՝ շուտով կկարգավորվի։ Այդպես էլ եղել է՝ մի քանի րոպե անց Վահե Մակարյանի մուտքի արգելքը հանվել է և նա մտել է խորհրդարանի շենք՝ իր աշխատանքը կատարելու։

Վահե Մակարյանն այսօր «Մեդիահաբ»-ում հրապարակած նյութում մանրամասն ներկայացրել է եղելությունը,  դրան հաջորդած զարգացումներն ու իր, խմբագրության անելիքները.

«Այսօր տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը իբրև թե ինչ-որ կարգեր խախտելու և իրենց ձևակերպմամբ՝ «վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու» հիմնավորմամբ ինձ զրկել է ԱԺ հավատարմագրումից։ Այդ մասին ծանուցում էին ուղարկել իմ լրատվամիջոցի՝ MediaHub-ի խմբագրակազմին։ Ծանուցման մեջ, բնականաբար, միջադեպը ներկայացված էր խիստ միակողմանի և չկար որևէ հոդաբաշխ հիմնավորում, թե ինչու է ԱԺ աշխատակազմը զրկում լրագրողին, այս դեպքում՝ ինձ, ԱԺ-ում հավատարմագրումից։ Այդ հիմքերը մենք դեռ կվիճարկենք դատարանում։

Դրանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն է անդրադառնում այս միջադեպին ու դարձյալ ներկայացնում եղելությունը միակողմանի՝ միայն իրեն ցանկալի լույսի ներքո, որտեղ, բնականաբար, չի հիշատակում, թե ինչպիսի խուլիգանական ու փողոցային, ԱԺ նախագահի դիրքին ու կարգավիճակին ոչ հարիր պահվածք է ցուցաբերել նա ինձ հետ զրույցում և ինչպես է փողոցային բառապաշարով վիրավորական արտահայտություններ հնչեցրել իմ և իմ լրատվամիջոցի հասցեին։ Միայն նշել է, թե ես իբրև վիրավորել եմ իրենց վարչապետին։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Ես սովորականի պես ԱԺ տարածքում՝ լրագրողների համար չարգելված հատվածում իմ գործունեությունն էի իրականացնում, և պատահաբար նկատեցի Ալեն Սիմոնյանին, որը, իմ տպավորությամբ՝ պարապ-սարապ, զբոսնում էր միջանցքներով։ «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում իմ դիմացով անցնելիս մենք իրար քաղաքավարի բարևեցինք, անցանք։ Մի քանի րոպե անց նա նորից հետ եկավ, ու ես նրան հարցրի՝ կարո՞ղ է ճեպազրույց տա, հընթացս նշեցի, որ հեռախոսով եմ այս պահին ու չեմ ուզում հեռախոսով մոտենալ և տեսանկարահանել, ուստի, եթե պատրաստ է ճեպազրույց տալ, ապա օպերատորիս խնդրեմ՝ մոտենա։ Սիմոնյանը, ինչպես նախկինում մի քանի անգամ էլի եղել էր, սկսեց հեգնանքով արտահայտվել իմ լրատվամիջոցի հասցեին, որ իր լրագրողը հեռախոսով է հարցազրույց անում, իբր՝ դա ամոթ է, ու սկսեց ձայնի՝ ծաղրական տոնայնությամբ ու համանման ժեստերով ծաղրի ենթարկել հեռախոսով հարցազրույց անելու հանգամանքը։ Ես էլ նրան հիշեցրի, որ իմ լրատվամիջոցը՝ MediaHub-ը, ինձ ամեն ինչով ապահովել է՝ թե՛ օպերատոր ունենք, թե՛ տեսախցիկ և միկրոֆով, պարզապես օպերատորս այդ պահին ճաշարանում է գտնվում, և եթե ինքը պատրաստ է հարցազրույց տալ, կարող եմ օպերատորիս կանչել։

Սիմոնյանն էլ, լսելով ճաշարանի անուն, իրեն ուղեկցող անձանց ասաց․ «Բուֆետ ասացիր՝ հիշեցի, հլը քել գնանք մի հատ էլ բուֆետ, տեսնենք՝ էնտեղ ինչ կա»։ Ու քայլեց դեպի ճաշարանի կողմ, ես էլ իր հետ խոսելով գնացի նույն ուղղությամբ, որ եթե հարցազրույց տալու լիներ, օպերատորիս ձայն տայի՝ գար։ Ճանապարհին Սիմոնյանն ինձ մտերմաբար կամ գուցե հեգնանքով, թե ինչու եմ այս լրատվամիջոցում աշխատում, քանզի նախկինում մի քանի անգամ իր նեգատիվ վերաբերմունքը ցույց էր տվել MediaHub-ի նկատմամբ, ասաց, թե՝ «լուրջ լրագրող ես, ինչո՞ւ քո սեփական լրատվամիջոցը չես բացում, ինչու ես այդտեղ աշխատում» և այլն։ Ես էլ կատակով ասացի, թե՝ «ես այդ տաղանդը չունեմ, որ, օրինակ՝ ՀԺ-ի խմբագրի նման կարողանամ տարբեր տեղերից փող ճարել, որ լրատվամիջոց պահեմ»։

Այստեղ Ալեն Սիմոնյանն արդեն բավականին ագրեսիվ տոնով ինձ վրա տվեց, թե՝ «մեռաք սաղ օրը սրա-նրա վրա գրելով փող աշխատել»։ Ու քանի որ նա արդեն անցավ իմ և լրագրողական համայնքի հասցեին վիրավորական, հեգնական արտահայտություններ անելուն ու մեզ մեղադրելուն, թե իբր «պատվերով նյութեր ենք գրում», ես էլ նրան հակադարձեցի, թե՝ «ՀԺ-ի խմբագրից ենք դա սովորել»։ Թվում էր՝ այդքանով պիտի ավարտվեր, բայց Սիմոնյանն այդ պահին փրփրեց, սկսեց հունից դուրս գալ ու հարձակվել ինձ վրա։ Այդ պահին մենք արդեն հասել էինք դեպի ճաշարան տանող փոքրիկ միջանցքի հատված, և նա աչքերից կայծեր արձակելով՝ սկսեց ինձ վրա տալ, սեղմել պատին ու գոռգոռալ ինձ վրա, թե՝ «էդ ինչե՞ր ես ասում վարչապետի հասցեին, ո՞նց ես համարձակվում նրան բան ասել» ու այս կարգի այլ արտահայտություններ։

Ես մի պահ անակնկալի եկա ԱԺ նախագահի այդ պահվածքից, որովհետև այդ կարգի ագրեսիա չէի սպասում նրանից, ու փորձեցի նրան հանդարտեցնել՝ ասելով․ «Ինչո՞ւ եք այդպես ագրեսիվ, ձեր վարչապետին ո՞վ բան ասաց»։

Բայց Սիմոնյանը չհանդարտվեց ու սկսեց ավելի վրա տալ՝ արդեն վիրավորական արտահայտություններ հնչեցնելով իմ և իմ լրատվամիջոցի հասցեին, օրինակ՝ «համբալ» արտահայտությունը թույլ տվեց իրեն, ինչին ես ընդամենը հակադարձեցի նույնությամբ, հետո ասաց՝ «ս...ր եղի ստեղից», որին ես դարձյալ հակադարձեցի նույնությամբ՝ ոչ որևէ բառ ավել, ոչ որևէ բառ պակաս։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված վիրավորանքներին ու փողոցային բառապաշարով արտահայտություններին ես հակադարձել եմ նույնությամբ՝ համարելով, որ եթե ԱԺ նախագահն իր դիրքն ու կարգավիճակը կարող է իջեցնել այնքան, որ լրագրողի հետ փողոցային մակարդակի խոսակցության մեջ մտնի ու իրեն այդպիսի արտահայտություններ թույլ տա, ապա ուրեմն ինքն այդ լեզուն է հասկանում և այդ լեզվին է տիրապետում, դրա համար պետք է իրեն իր լեզվով պատասխանել։

Եւ երբ Ալեն Սիմոնյանը տեսավ, որ իր վիրավորանքներին ստանում է համարժեք պատասխան, կտրուկ մոտեցավ ինձ՝ այն աստիճանի, որ իմ և նրա միջև սոցիալական հեռավորությունը էապես կրճատվեց, և ինձ թվաց, թե նա որևէ խուլիգանական գործողություն է անելու այդ պահին, օրինակ՝ հարվածելու է կամ թքելու, ինչի փորձն ինքն արդեն ունի։ Եւ մինչ մտածում էի՝ ինչպես պետք է պաշտպանվեմ կամ իր հավանական քայլերի դեպքում ի՞նչ պետք է անեմ, իր թիկնապահներն անմիջապես բռնեցին իմ ձեռքերը։ Այդ պահին ես հասկացա, որ բանը բանից անցել է, ու Ալեն Սիմոնյանը հիմա կամ կհարվածի ինձ կամ որևէ այլ խուլիգանական գործողության կդիմի։

Բայց, ով զարմանք, թիկնապահները նրան էլ սաստեցին՝ հավանաբար գնահատելով, որ իրավիճակը պայթյունավտանգ է, և նրան փորձեցին թույլ չտալ, որ այլ գործողությունների դիմի։ Եւ երբ իմ ձեռքերը բաց թողեցին, ես որոշեցի ուղղակի առանց որևէ բան ասելու հեռանալ՝ մտնելով ճաշարան։ Այդ պահին նորից լսեցի, որ Ալեն Սիմոնյանը իմ հետևից դարձյալ անպարկեշտ արտահայտություններ է թույլ տալիս, ես էլ նույն կերպ էլի իրեն հակադարձեցի ու մտա ճաշարան, ինքն էլ հոխորտալով հեռացավ։

Հաջորդ օրը մամուլում գրվեց իմ և ԱԺ նախագահի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որ Ալեն Սիմոնյանը միջանցքում գոռգոռացել և հայհոյանքներ է հնչեցրել, ինչը լսվել է միջանցքում։

Նկատենք, որ մենք գտնվում էինք ԱԺ ֆինանսական վարչության սենյակների մոտ, որոնցից մեկ-երկուսի դուռը բաց էր, իսկ մի փոքր այն կողմ էլ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների սենյակներն էին։ Եւ ինձ այդ միջադեպից հետո խորհրդարանից տարբեր անձինք զանգահարեցին՝ ճշտելու, թե ի՞նչ է տեղի ունեցել իմ և Ալեն Սիմոնյանի միջև, քանի որ վիճաբանության ձայներ են լսել, ես էլ ասացի՝ տհաճ խոսակցություն է տեղի ունեցել, որին ընթացք տալ չեմ ուզում, կարծում եմ՝ այդքանով ավարտվել է։ Բայց պարզվեց՝ Ալեն Սիմոնյանը որոշել է Նիկոլ Փաշինյանի մոտ «աչոկ» հավաքելու համար ահա այսպիսի քայլերի դիմել՝  շահարկելով Փաշինյանի անունն ու ցույց տալով, թե իբր ես վիրավորել եմ նրան, ինքն էլ կանգնել է իրենց «վարչապետի թասիբին»»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}