Քաղաքական 16:09 04/11/2024 Հայաստան

Քաղաքական մեկնաբան. Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է

«Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան անձնական էջում տարածել  է վրացական տուրգործակալության մի գովազդ, որտեղ Հայաստանի Լոռու մարզի առնչությամբ կան մեղմ ասած խնդրահարույց ձևակերպումներ»,-մեկնաբանելով Զուրաբաշվիլիի կիսած հրապարակումը՝ գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է՝ այն, որ Վրաստանում կա այդ վերաբերմունքը Լոռու, Լոռու մարզի պատմամշակութային որոշ հուշարձանների հանդեպ, բոլորովին նորություն չէ: Նաև հայտնի է, որ այդ առնչությամբ տարիներ շշարունակ բավականին բարդ քննարկումների մեջ են երկու եկեղեցիները՝ Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները:

«Սա  չափազանց նուրբ թեմա է, որ Հայաստանն ու Վրաստանը հետխորհրդային ավելի քան երեք տասնամյակում փորձում են կառավարել շատ մեծ ջանքի գնով, թե եկեղեցիների, թե կառավարությունների մակարդակով:

Ընդ որում, այսպես ասած հանրային մակարդակով այդօրինակ խնդիրներ առկա են երևի թե բոլոր պետությունների միջև, և հետևաբար հարցը միշտ էլ հենց այն է, թե վերնախավային մակարդակում ինչպես են կառավարվում այդ նուրբ հարցերը:

Վրաստանի նախագահը, որը կարծես թե երբեք էլ աչքի չի ընկել առանձննակի նրբանկատությամբ, իրեն թույլ է տալիս կիսվել մի նյութով, որը վերաբերում է հենց այդ նուրբ թեմաներին:

Եվ, չնայած նա անում է դա իր ոչ թե պաշտոնական, այլ այսպես ասած անձնական օգտահաշվով, միևնույն է, մեղմ ասած բարդ բան չէ հասկանալը, որ անգամ այդ օգտահաշիվը ասոցացվում է նախագահական կարգավիճակի, հետևաբար՝ պետական կարգավիճակի հետ:
Ըստ այդմ, Վրաստանի նախագահը թույլ է տալիս կոպիտ սխալ, և չափազանց հայտնի ու նուրբ թեմայի վերաբերյալ նա թույլ է տալիս այնքան կոպիտ սխալ, որ մեղմ ասած շատ բարդ է պատկերացնել, որ դա արվել է «չհասկանալով»:

Առավել ևս, որ դա արվում է Վրաստանի համար չափազանց զգայուն մի ժամանակաշրջանում, որը ոչ պակաս զգայուն նշանակություն ունի նաև Հայաստանի համար:

Հարց է առաջանում, Վրաստանի նախագահը իր անձնական օգտահաշվով այդ ինչքա՞ն հաճախ է տուրգործակալությունների գովազդներ տարածում, որ հանկարծ որոշել է անել դա Հայաստանի թեմայով, և առավել ևս այս փուլում: Հատկապես, որ Վրաստանից դեպի Հայաստան՝ Լոռու մարզ տուրայցերը բոլորովին նոր երևույթ չեն:

Ի դեպ, շատ լավ է, որ այդ այցերը կան: Ինքս տարիներ շարունակ բազմիցս արտահայտվել եմ, որ պետք է հայ-վրացական զբոսաշրջային կոոպերացիայի խորացում, այդ թվում ոչ միայն Լոռի, նաև Շիրակ:

Պաշտոնյաները պետք է նպաստեն դրան, այլ ոչ թե երկու երկրների ու ժողովուրդների միջև առանց այդ էլ բավականին նուրբ հարցերի առկայության դեպքում ունենան սադրիչ դերակատարում:

Իսկ Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է:

Եվ այստեղ էական է մեկ այլ հանգամանք: Անցնող օրերին եղավ մեկ այլ տեղեկատվական սադրանք հայ-վրացական հարաբերության դեմ, իբրև թե Վրաստանը թույլ չի տալիս ֆրանսիական սպառազինությունը գա Հայաստան:

Գրեթե չունեմ կասկած, որ Վրաստանի ընտրության և հետընտրական բարդ իրողության ֆոնին կա նպատակ՝ հրահրել նաև հայ-վրացական լարվածություն և այդ կերպ մեծացնել մթնոլորտային ճնշումը Վրաստանի կառավարության նկատմամբ: Այդ նպատակը հետապնդողներին բնականաբար չի հուզում, թե այդ նույն ճնշումը ինչպիսի հետևանք կունենա նաև Հայաստանի համար:

Գնահատականս այն է, որ Հայաստանը պետք է չտրվի զգայականության և չարդարացնի այն հնարավոր հաշվարկը, որ կարող է լինել նաև Վրաստանի նախագահի կամա, թե ակամա ներգրավմամբ:

Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունը 2024 թվականի փետրվարից ի վեր ամրագրված է ռազմավարական գործակցության հռչակագրով: Հարաբերությունը պետք է գործնական մակարդակում էլ լինի այդ բնույթին համարժեք, հետևաբար պետք է մի կողմից բարձրորակ աշխատունակություն նուրբ հարցերը կառավարելու, հետևաբար նաև տարատեսակ սադրանքների չենթարկվելու հարցում:

Միևնույն ժամանակ, գուցե Զուրաբիշվիլուն «զգաստացնելու» հարցում օգտակար լինի նաև Ֆրանսիա՞ն, որի ԱԳՆ նախկին աշխատակից է և քաղաքացի Վրաստանի դեռևս նախագահը: Ոնց էլ չլինի, նախկինից կլինեն պահպանված կապեր՝ մեղմ ասած: Չեմ կարծում, թե Ֆրանսիայի համար օգտակար է հայ-վրացական որևէ լարում, որևէ կայծ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:10
Հիմա կարո՞ղ եք բացատրել՝ գազի մարդը շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո մեքենայի անիվը թողեց. Նիկոլ Փաշինյան
«ԿԳՄՍ-ի միջոցներից 2024 թվականի պետբյուջեով կկատարվի 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի վերաբաշխում մի շարք կրթական օբյեկտների մասով...
Աղբյուր` Panorama.am
15:58
«Եռաբլուր»-ում շարունակվում է «Արցախի կանչը» խորագիրը կրող հուշահամալիրի կառուցման աշխատանքը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում շարունակվում է «Արցախի կանչը» խորագիրը կրող եռախորհուրդ հուշահամալիրի կառուցման...
Աղբյուր` Panorama.am
15:58
Մարիա Զախարովան զանգ է ստացել ճեպազրույցի ժամանակ և նրան ասել են, որ չմեկնաբանի բալիստիկ հրթիռի հարվածի մասին լուրը
Ճեպազրույվի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային զանգ է ստացել և նրան արգելել են մեկնաբանել ռուսական բալիստիկ հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
15:52
ՔԿ. Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ նոյեմբերի 14-20-ը Երևանում մթնոլորտային օդի որակի...
Աղբյուր` Panorama.am
15:37
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
15:19
Կառավարությունը 2025 թ.-ին բռնագաղթածներին տրամադրվող 50-հազարական նպաստը կհասցնի 30 հազար դրամի
«2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ»,-այս մասին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:07
ՀԿԵ-ն՝ ողբերգական վթարի մասին
Նոյեմբերի 21-ին Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է...
Աղբյուր` Panorama.am
14:57
Չախոյան. Տիգրան Ավինյան, դու քթի ծակ չունե՞ս
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր այցելել է Երևանի փոքր կենտրոնում գտնվող Թումանյան, Մոսկովյան փողոցներ, որոնք նոր են ասֆալտապատվել,...
Աղբյուր` Panorama.am
14:54
3.7 մլրդ դրամ՝ 16 կմ ճանապարհի վերանորոգման և հիմնանորոգման համար
«Նախագծով նախատեսված հիմնանորոգվող, կառուցվող և վերակառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կիլոմետր է, որից միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Խնդրել ԲԴԽ նախագահին, ՀՔԾ պետին, ՔԿ նախագահին հրաժարական տալ ուղղակի միջամտություն է արդարադատությանը. Ռ. Վարդազարյան
ԲԴԽ բոլոր նախագահներն իրենց լիազորությունների ժամկետի ավարտին չեն հասել՝ սկսած Գագիկ Հարությունյանից, վերջացրած՝ Կարեն Անդրեասյանով։ Բոլորի...
Աղբյուր` Panorama.am
14:19
Գազզաևը մտավախություն ունի, որ Արսեն Զախարյանը կարող է կորցնել իր տեղը «Ռեալ Սոսյեդադում»
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազզաևը կիսվել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին իր կարծիքով։...
Աղբյուր` Panorama.am
14:17
Անարդարության պատճառով, խորհրդատուները մտածում են իրենց հաշիվները Հայաստանից դուրս բերելու մասին. Սիլվա Մեսրոպյան
Կառավարությունը նախաձեռնել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթ, որով մասնավորապես առաջարկվում է մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
14:07
«Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է
Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի այսօր կայանալիք մեր հանդիպումը չի կայանալու մրցակից թիմի չներկայանալու պատճառով: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Հանուն տեղական արտադրողների վեց ամիս խոզ քիչ կներկրեն
6 ամսով կսահմանափակվի ընտանի տեսակների կենդանի խոզերի ներմուծումը Հայաստան։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։...
Աղբյուր` Panorama.am
13:33
Իսաբեկյան փողոցի մի հատված փակ կլինի
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ .նոյեմբերի 21-ին` ժամը 13:00-ից մինչև 24:00-ն, փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ....
Աղբյուր` Panorama.am
13:22
Ողբերգական պատահար Արտաշար գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 21-ին, ժամը 10:57-ին  տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտաշար  գյուղում`...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայաստանի և Ադրբեջանի միջև գետերի ջրերի ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ. ԱԳՆ
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին սպասվում են տեղումներ։ ​ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ընծայման տոնն է
«Սիրելի՛ մայրե՛ր, ձեզ է վստահված մատաղ սերնդի դաստիարակությունը, սա ավելի կարևոր է, քան ասենք կարիերա անելն ի հաշիվ մայրանալու»,- ասում է Հայր Զաքարիան
Աղբյուր` Panorama.am
12:13
Ստամբուլում մաhաgել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը
Այսօր առավոտյան Ստամբուլի Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը:  Պոլսո հայոց...
Աղբյուր` Panorama.am
11:52
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, սա որոշ հարցերում մի քիչ խանգարել է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին: Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
11:48
Տեսնում ես՝ «Գազ 66»-ի ռամա է դրած մայթի վրա, պապու ռաման է բա...Տարեք ձեր ննջարանի պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
«Տասնյակ տարիներով քանդած, բառիս բուն իմաստով ավերակ,  ճանապարհը, մայթը կառուցում ենք, վերականգնում ենք։ Հետո ասում ես՝ գնամ, տեսնեմ...
Աղբյուր` Panorama.am
11:41
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որտեղ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
11:31
Հրազդանում ձին արգելափակվել է խրամափոսի մեջ
Նոյեմբերի 20-ին, ժամը 21:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ռեփեր Գուֆն ուզում է Մոսկվայում ելույթ ունենալ՝ էլեկտրոնային թևնոցով
Ռուս հայտնի Ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատով) մտադիր է Մոսկվայում համերգ տալ էլեկտրոնային թևնոցով, որը նրան հագցրել են դատարանի որոշմամբ։ Եթե դա...
Աղբյուր` Panorama.am
11:20
Ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել. Փաշինյան
«Տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել և ես ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են...
Աղբյուր` Panorama.am
11:06
Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ....
Աղբյուր` Panorama.am
11:00
20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}