Սաքունցը նեղանում է Փաշինյանից
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը սրտնեղած է։ Դրա մասին նա արտահայտվել է ֆեյսբուքյան իր էջում.
«Հայաստանի Հանրապետության վարչապետը դեռ չի շնորհավորե՞լ Մոլդովայի նախագահին վերընտրվելու և Եվրոպական միության անդամակցության հանրաքվեի արդյունքների համար:
Մայա Սանդուն Լուկաշենկոյի չափ էլ չկա՞, դե ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ անչափ կարևոր հանրաքվեի մասին չեմ էլ ասում»։
Նշենք, որ Մոլդովայում նախագահի ընտրությունները տեղի են ունեցել երեկ։ Մինչ այս պահը Փաշինյանի պաշտոնական էջում շնորհավորական խոսք չի հրապարակվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած քվեարկության նախնական տվյալների հրապարակումից հետո՝ հոկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով»։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Սանդուն
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
- Մոլդովայում ընդդիմությունը պատրաստվումէ վիճարկել հանրաքվեի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան