Ի՞նչ կլինի ԱՄՆ-ի կանաչ տնտեսության հետ ընտրություններից հետո․ Euronews
Արդյո՞ք ԱՄՆ-ը կմնա եվրոպական էլեկտրական մեքենաների հիմնական շուկա: Թե՞ կզարգացնեն իրենց արտադրությունը։ Euronews-ի փոխանցմամբ՝ մոտենում են ԱՄՆ ընտրությունները, ներդրողները ավելի ու ավելի են անհանգստանում Ամերիկայի կանաչ տնտեսության ապագայով:
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան այսօր եվրոպական էլեկտրական և հիբրիդային մեքենաների հիմնական շուկաներն են։ Նրանց արտահանումը 2017-ի 2%-ից աճել է մինչև 26% 2023-ին և գնահատվում է գրեթե 7 միլիարդ եվրո։
Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի առաջարկած 10% հարկը ԵՄ ապրանքների վրա կարող է սպառնալ այդ աճին:
Ալեքսանդր Բիլգերի, BMW-ի Կայունության հաղորդակցության բաժնի ղեկավարը նշել է․ «Պահանջարկն աճում է, մարդիկ էլեկտրամոբիլներ են ուզում։ Եթե պահանջարկ լինի, ընկերությունները ներդրումներ կկատարեն էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքի համար»։
2022 թվականին Բայդենը ստորագրեց Գնաճի թեթևացման մասին օրենքը՝ 220 միլիարդ դոլարի ներդրում կատարելով մաքուր էներգիայի մեջ։ Ամերիկյան արտադրության էլեկտրական մեքենաների վաճառքը ընդամենը մեկ տարում աճել է 55%-ով՝ շնորհիվ հարկերի կրճատման և դաշնային խթանների։ Դոնալդ Թրամփը չի աջակցում այս միջոցներին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան