Տպավորությունն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարություն էր տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ լսումների մասին
«ՔՊ-ի վերջին նիստում քննարկել ենք տարբեր հարցեր, մեծ կոլեկտիվ է, բնական է՝ ինչ-որ բաների հետ համաձայն չենք ու դրա մասին պետք է խոսել, որ դրանք հետո չվերածվեն ավելի մեծ խնդրի»,-ԱԺ-ի ճեպազրույցի սրահում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցին՝ Սիմոնյանն ասաց. «Մենք քննարկում ենք այն ինֆորմացինա, որն առկա է»։
Անդրադառնալով պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի հրավիրած լսումներին՝ Սիմոնյանն ասաց, թե Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին չէր կարելի նստեցնել նախագահությունում։
«Իմ տպավորությունն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարություն է տեղի ունենում, ներքևում էլ ամբաստանյալներն են։ Ես չեմ կարծում, որ իրեն այնտեղ որպես կին են նստեցրել, ինքը ՀՀ գլխավոր դատախազն է»,-ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով լսումների ժամանակ ՔԿ նախագահի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Սիմոնյանն ասաց, որ Արգիշտի Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է։
Նա պնդեց, որ Քյարամյանը չի կարող ընդդիմադիր դառնալ ու միանալ «Սրբազան» շարժմանը։
«Չեմ կարծում, բազմաթիվ անգամ տարբեր պաշտոններում է եղել, հետո դուրս է եկել, ես որևԷ կասկած չունեմ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քուջուջա անում, քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ, փորձում մի բան գտնել.Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանի մասին
- Քյարամյան–Աղազարյան վեճով կզբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն. քրեական վարույթ է նախաձեռնվել
- Պետք է ներկայացնենք նաև թեկնածուներ, որոնք ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյանն՝ արդարադատության նախարարի նշանակելու մասին