Կարելի էր շարունակել դեպի հյուսիս հարավ, կարելի էր ընդհանրապես Սյունիքից սկսել. Ալեն Սիմոնյան
«Սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար, այն երկկողմ հաղթանակ է, սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, դրա իրագործումը երկու երկրների անկախության ու տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարից մեկն է»,-Խորհրդարանում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ դեռ որոշում չկա՝ որտեղից պետք է շարունակվի սահմանազատումը, ր այդ ուղղությամբ են գնում քննարկումները։
«Գոյություն ունեն տարբեր փաստարկներ, հիմքեր, հարցեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ՝ թե ինչպես շարունակել։ Կարելի էր շարունակել դեպի հյուսիս, դեպի հարավ։ Կարելի էր ընդհանրապես Սյունիքից սկսել, կամ ինչ-որ մասից, որը ավելի հստակ է։ Մենք այդ մասով ունենք քննարկումներ։ 12 կմ, 50 կմ, 100 կմ. մեր սահմանի վերարտադրումը մեր պատմության կարևորագույն հարց է, որը եթե լուծենք, պետք է բոլորս գոհ ու շնորհակալ լինենք»,-ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ չլուծված հարցեր են բաց թողել և քաղաքական կամքի պարագայում բոլոր հարցերը լուծելի են և ընթացող քննարկումները նաև դրան են միտված։
«Սահմանադրության մասով մենք ասել ենք, որ դա մեզ համար լուծված հարց է, և ՍԴ-ի որոշումն այս փաստաթղթի ստորագրումից առաջ, ի ցույց դրեց, որ ՀՀ-ում նման խնդիր գոյություն չունի։ Հիմա բանակցում ենք։ Իրենց Սահմանադրության մեջ էլ խնդիր կա, բայց մենք այդ խնդիրը չենք բարձրացնում»- ասաց Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին