Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի 14-ին «Յովե Էսպանյոլի» հետ Իսպանիայի գավաթի հետաձգված հանդիպմանը։ Ռիա sport-ին ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։
Հոկտեմբերի կեսերին 21-ամյա Զախարյանը վնասվածքից հետո սկսել է մարզվել թիմի ընդհանուր խմբի հետ։ Ամսվա վերջին Զախարյանը վերադարձել է անհատական մարզումներին։
«Արսենի հետ ամեն ինչ կարգին է. նա մարզվում է ընդհանուր խմբում։ Հուսով եմ, որ պատրաստ կլինի հետաձգված գվաթային խաղին, բայց նա բաց կթողնի «Բարսելոնայի» հետ խաղը»,- ասել է նա։
Զախարյանը վնասվածք էր ստացել հուլիսի 17-ին մարզման ժամանակ։ Օգոստոսին կիսապաշտպանը վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև հոկտեմբեր Արսեն Զախարյանը կլինի ապաքինման փուլում
- Արսեն Զախարյանը ժամանակ է ստանում խաղադաշտում՝ չարդարացնելով վստահությունը. Իգոր Կորնեև
- Արսեն Զախարյանը վերադարձել է Իսպանիա և վերսկսել մարզումները «Ռեալ Սոսյեդադի» կազմում
- Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» կվերադառնա հուլիսի սկզբին
- Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականի ճամբար կժամանի Ճապոնիայից
- Արսեն Զախարյանը խոսել է իր հայ լինելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան