Հեսա լրատվամիջոցները գրելու են, թե իշխանական պատգամավորները ստվերն են պաշտպանում. Բաբկեն Թունյան
«Խոշոր գործարարի հետ նոր սկսողը ինչպե՞ս է մրցակցելու։ Եթե որոշակի պայմաններ նույնիսկ ոչ մրցակցային պայմաններ տանք,մենք իրեն պետք է ավելիարտոնյալ պայմաններ,անհավասար պայմաններ տանք, որ ինքը նույնպես աճի»,-2025 թ բյուջեի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հիմնավորելով, թե խոշոր գործարարը տարբեր ուղիներով միլիարդներ է կուտակել և սկսնակը չի կարողանում նրա հետ մրցել։
Բագրատյանը նշեց, թե ՊԵԿ-ը պարզեցված, շրջանառության հարկերն են փորձում հանել, բայց դրանք այն հարկատեսակներն են, որոնցով փոքր գործարարը պետք է կարողանա մրցել խոշորի հետ։
«Հեսա լրատվամիջոցները գրելու են, թե իշխանական պատգամավորները ստվեր ունենալու իրավունքն են պաշտպանում»,- արձագանքեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, բայց համաձայնեց, որ պետք է պայմաններ ապահովել սկսնակ գործարարների համար,իսկ շրջանառության հարկի հարցը դեռ կքննարկեն։
Բադասյանը նշեց, թե Բագրատյանին լսողը կպատկերացնի, թե ՊԵԿ-ը թույլ չի տալիս փոքր և միջին բիզնեսը զարգանա և գնում խոշորի շահերն է պաշտպանում, ինչն այդպես չէ։
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2017 թվականից հետո հարկային մուտքերը կրկնակի աճել է և դրա 90 %-ը վճարում են խոշոր հարկ վճարողները, որոնք դուրս են եկել ստվերից։