Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
«Անկեղծ ասած` դեռ Սրբազանին չեմ հանդիպել և ոչնչից տեղյակ չեմ: Բայց չեմ էլ կարծում, որ որևէ մեկը, բացի իրենից, այս հարցերին կարող է պատասխանել»,- Panoaram.am-ին ասաց «Սրբազան պայքար» շարժման տեղեկատվական հարցերի պատասխանատու Լիդիա Մանթաշյանը՝ պատասխանելով հարցերին՝ Բագրատ Սրբազանը բուժզննման նպատակով Մոսկվա այցի ընթացքում քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, եթե Սրբազանն ունեցել է հանդիպումներ, կարո՞ղ եք ասել՝ ում հետ, ի՞նչ է քննարկվել։
Ինչ վերաբերում է՝ մենք հանդիպենք և մեր հարցերն ուղղենք Սրբազանին, նա պատասխանեց. «Սրբազանը հարցազրույցներ չի տալիս: Բացառություն են 1-2 արտասահմանյան լրատվականները»։
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկու օրով մեկնել էր արտերկիր՝ բուժզննման նպատակով։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով, Բագրատ Սրբազանը մեկնել էր Մոսկվա. «Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները»։
Մեկ այլ հարցի՝ այսօր շատերն են խոսում, որ «Սրբազան պայքար» շարժումը ձախողել է, հնարավո՞ր է այդ այցից հետո հայտարարվի պայքարի ավարտի մասին, Լիդիա Մանթաշյանն ասաց. «Պայքարը չի ավարտվել, չի էլ ավարտվելու: Մենք ետդարձի տեղ չունենք, պետության լինել-չլինելու հարցն է: Եթե երևացող գործողություններ չկան, ապա ասեմ, որ շատ չերևացող բաներ կան, որոնք նույնպես շատ կարևոր են հաջողության համար: Այսքանը»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Որն է Բագրատ Սրբազանի այցի նպատակը
- Քաղաքական լուծումներ կան, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը երկու օրով կմեկնի արտերկիր
- Այս պայքարն ում ծնել է, վերակենդանացրել է, նրանց էլ կթաղի. Բագրատ Սրբազան
- Իշխանությունը սրանով ասում է, որ երկիր հանձնողի մեղքն ու պիտակը նաև ժողովրդի վրա է. Բագրատ Սրբազան
- Ալիևի կողմից կանոնակարգի ստորագրումը նշանակում է, որ այն միջազգային պայմանագիր չէ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, բայց այսօր հավաքական մեղավորության հիմքն է դրվում
- Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
- Մենք ամեն ջանքով կասեցրել ենք Հայաստանի, մեր պետականության կորստի վերջնականացումը. Բագրատ Սրբազան
- Հետագա գործողությունների ծրագիրն էլ կա, ամեն ինչն էլ կա՝ քայլ առ քայլ. Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազան. Մենք այստեղ են Նիկոլ Փաշինյանի դեմ Ցեղասպանության հանցկացության վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան