Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
«Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու»,- այս մասին ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով մայիս ամսին տեղի ունեցած հավաքներին ու զարգացումներին։
Նրա խոսքով՝ մայիսին չթողեցին ու չգնացին, հակառակը՝ պայքարը շարունակեցին։
«Այո, մարդիկ բնականից ցանկանում են կիսել հաղթանակի դափնիները, բայց հրաժարվել սխալների կամ ձախողումների պատասխանատվությունն ընդունելուց, ես այդպիսին չեմ։ Ինձ համար հաղթանակի դափնին մեկն է՝ մեր արժանապատվության և պետության պատվի վերականգնումը, մեր արժեքների վերականգնումը։ Այո, պատասխանատու եմ նաև գործված սխալների, թերությունների, մարտավարական սխալների համար։ Դրանք էլ իրենց պատճառներն ունեն, բայց ոչ պատճառաբանությունները։ Սա չեմ ասում՝ ինքնարադարացում փնտրելու համար։ Ես տեսնում եմ ճանապարհը, որը սկսել ենք և պետք է ավարտվի հաղթանակով, այլընտրանք չկա»,- ասաց Սրբազանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։