Եվրոպայում գազի միջին փոխարժեքը դարձել է ամենաբարձրը 2023 թվականի նոյեմբերից ի վեր
Եվրոպայում գազի միջին փոխարժեքը հոկտեմբերին դարձել է ամենաբարձրը վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում՝ կազմելով մոտավորապես 456 դոլար 1000 մ³ դիմաց։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն հղում անելով Լոնդոնի ICE բորսայի վիճակագրության վրա։
Հոկտեմբերին գազի մոտակա (հաջորդ ամսվա համար) ֆյուչերսների արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց միջինը կազմել է 455,9 դոլար։ Այն 40 դոլարով կամ 9,6 %-ով ավելի է սեպտեմբերի ցուցանիշից՝ 415,9 դոլար, բայց գրեթե 60 դոլարով կամ 24 %-ով պակաս անցյալ տարվա հոկտեմբերի և նոյեմբերյան ցուցանիշներից, երբ 1000 մ³ դիմաց 511,3 դոլար էին վճարում։
Այս գնանշումները հոկտեմբերի վերջին անցյալ տարվա դեկտեմբերի 1-ից հետո առաջին անգամ գերազանցեցին 485 դոլարը 1000 մ³ դիմաց։ Փորձագետները նշել են, որ անցյալ ամիս գներն աճել են Ռուսաստանից մատակարարումների անորոշության ֆոնին, ինչպես խողովակաշարով, այնպես էլ հեղուկ բնական գազով:
Անցած տարի Եվրոպայում գազի միջին փոխարժեքը 1000 մ³ դիմաց կազմել է մոտ 460 դոլար։ Այս տարվա առաջին կիսամյակում գները հիմնականում կայուն են եղել՝ առաջին եռամսյակում միջինը կազմելով մոտ 310 դոլար, իսկ երկրորդում՝ գրեթե 355 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, ինչը համապատասխանում է 2021 թվականի մայիս-հունիսի մակարդակին՝ երբ Եվրոպայում գազի գինը արագ աճեց։
Միաժամանակ, այս տարվա փետրվարի վերջին գազի բորսայական գինը գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ կարճ ժամանակով իջավ 250 դոլարից՝ 1000 մ³ի-համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան