Թբիլիսիում երթ է ընթանում
«Սադգուրիս մոեդանի» հրապարակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու նրանց համախոհները շարժվում են դեպի Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք:
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են չեղյալ համարել «կեղծված և գողացված ընտրությունների» արդյունքները և նշանակել նոր ընտրություններ։ Քաղաքացիները ձեռքերում պարզել են Վրաստանի ու Եվրամիության դրոշները:
Ռուսթավելիի պողոտայում բեմն արդեն տեղադրված է: Խորհրդարանի մոտ հանրահավաքը կմեկնարկի ուղիղ ժամը 19:00-ին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները կզբաղեցնեն ամբիոնը և հանրահավաքի եկած հանրությանը կներկայացնեն գործողությունների ծրագիրը։
Նշվում է, որ երթի մասնակիցների առաջին շարքերում են երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունների/կոալիցիաների՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի, «Միասնություն-Ազգային շարժում»-ի և «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդները:
Ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված և «գողացված» են համարում, չեն ճանաչում դրանք և պահանջում են նոր ընտրություններ անցկացնել՝ Միջազգային ընտրական վարչության կողմից։ Այս ընտրություններում բնակչության 90 տոկոսը քվեարկել է էլեկտրոնային համակարգերի միջոցով։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» շարունակում է իշխանության ղեկին մնալ չորրորդ ժամկետով։
Վրաստանի դատախազությունը ԿԸՀ-ի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների ենթադրյալ կեղծման փաստով։ Նախագահը, որոշ ընդդիմադիրներ և մի շարք դիտորդական ՀԿ-ներ այս գործով հրավիրվել է հարցաքննության։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան