Թբիլիսիում այսօր պատրաստվում են հանրահավաքի
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին կկայանա հանրահավաք՝ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, բողոքի ակցիայի կազմակերպիչը միասնական ընդդիմությունն է։ Հանրահավքի անցկացման մասին կազմակարպիչները հայտարարել էին դեռ օրեր առաջ։
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից Աննա Դոլիձեն հայտարարել էր, որ այսօր հրապարակելու են ընդդիմության հետագա գործողությունների պլանը։
«Մեր հիմնական նպատակն այն է, որ այս ընտրությունները ճանաչվեն ոչ լեգիտիմ»,-հայտարարել է Դոլիձեն՝ ընդգծելով, որ իրավական շրջանակում կշարունակեն բողոքի ակցիաները։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ
- Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը համեմատելի է Հայաստանի 2000-ականների վարածի հետ. Սերգեյ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան