Լոռու մասին Զուրաբաշվիլիի կիսած հրապարակման հետքերով
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած երկրի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին անցած ուրբաթ օրը ֆեյսբուքյան իր անձնական էջում կիսել է տուրիստական ընկերություններից մեկի հայտարարությունը, ըստ որի Լոռու մարզը «Վրաստանի պատմական տարածք է»։
50 լարիով Լոռու տեսարժան վայրեր այցելություն կազմակերպող Adjara Voyage ընկերությունն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է.
«Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռիում»։
Կիսած նյութին բարկացած սմայլիկներով արձագանքել են բազմաթիվ հայաստանցիներ։
Իսկապե՞ս Զուրաբաշվիլին այդ կարծիքին է։ Հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը զանգահարեց Վրաստանի նախագահի աշխատակազմ։ Մի քանի անգամ հեռախոսազանգերին պատասխանեց նույն մարդը՝ պնդելով, որ չի հասկանում ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն։
Արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանատունը դիմել են Վրաստանի նախագահի աշխատակազմ՝ պարզաբանում ստանալու համար։ Թե դեսպանատնից, թե ԱԳ նախարարությունից Panorama.am-ին ասացին, որ հարցին կպատասխանեն ավելի ուշ։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան