Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն հասցրել է լքել օդանավը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդմասին սոցցանցերում հայտնել է երկրի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:
«Հնդկական ռազմաօդային ուժերի ՄԻԳ -29 ինքնաթիռը այսօր սովորական ուսումնական թռիչքի ժամանակ համակարգի անսարքության բախվելով վթարի է ենթարկվել Ագրայի մերձակայքում: Օդաչուն կարողացել է մանևրել գետնին կյանքին կամ գույքին վնաս չպատճառելու համար», -ասվում է հաղորդագրության մեջ:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հրամայել են հետաքննություն անցկացնել՝ պարզելու վթարի պատճառները։