Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն. Մեսրոպ Մանուկյան
«Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն . . . Որն այդպես էլ չի լինի Ձեր բարեփոխումների արդյունքում»,-հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ու կցել Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հունվարի 4-ին կնքած պայմանագրի 2.1.3 կետի լուսանկարը, որտեղ քաղաքապետարանը օրական միջին 600 000 ուղևորների փաստն է արձանագրում։
«1.Սուրեն Գրիգորյան 2022 թվականից քաղաքապետարանի կողմից հրապարակած թվերով տարեկան պետք է հավաքագրվեր 60 մլն դրամ *365 օր= 21 մլրդ 300 մլն դրամ, բայց հավաքագրվել է մաքսիմում 6,7 մլրդ։
2.Չմոռանանք, որ Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հոնվարի 4-ին կնքած պայմանագիրը անօրինակ է և չէր կարող կնքվել։
3.Տղե՛րք բանկային քարտերով ի՞նչու չեմ կարողանում վճարել ( նույնիսկ այդ խայտառակ պայմանագրով էլ արդեն պետք է լիներ դա)։
4. Այդպես էլ չընդունեցի 600 000 թիվը և չհասկացա ՔՊ-ական պաշտոնյաները որտեղից են այն գտել։
5.Տղե՛րք ավտոբուսի վարորդներին խոստացած աշխատավարձի 150 000 դրամ բարձացմանը մնաց 2 օր։
Հ Գ. Քաղաքապետարանի բարձրաստիճան «չինովնիկներ», ուշադիր եղե՛ք, անակնկալներ դեռ լինելու են»,-գրել է ավագանու ընդդիմադիր անդամը։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ թերությունների համար մեր հանրությունից ներողություն եմ խնդրում. Երևանի փոխքաղաքապետը՝ տոմսային համակարգի մասին
- 100-դրամները պարտադիր դարձնելուց հետո միայն շաբաթ օրը հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ. Քաղաքապետարան
- Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
- Սարգսյան Հրաչի վրա ինչի՞ համար քրեական գործ հարուցված չի. Մեսրոպ Մանուկյան
- Քաղաքում խոսում են, որ այդ «Ժոնգ Տոնգ»-երը սպասարկում է Հրաչ Սարգսյանի հետ կապվող ընկերությունը.Մեսրոպ Մանուկյան