17:03 04/11/2024

Ինչ պայմաններում են շաուրմա պատրաստել Ֆուչիկի փողոցի սննդի կետում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք. Երևան, Ֆուչիկի փողոց) արտադրական գործունեությունը. հիմքը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում այդ կազմակերպությունում արձանագրված խախտումներն են:

Տեսչական մարմնից մանրամասնում են՝ 
. հանրային սննդի օբյեկտի կառուցվածքն ու տեղակայվածությունը հնարավորություն չեն ապահովել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանում կատարելու համար,
. չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, չեն եղել համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում իրականացնելու, միջատներից պաշտպանվելու համար,
. հատակը, պատերը, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտորեն մաքրվող անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
. չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
.բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}