Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
«Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ»,- գրել է պատմաբան, պատմական գիտությունների թեկանծու Վահե Սարգսյանը՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի՝ ֆեյսբուքյան իր անձնական էջում տուրիստական ընկերություններից մեկի հայտարարությունը կիսվելով, ըստ որի՝ Լոռու մարզը «Վրաստանի պատմական տարածք է»։
Վահե Սարգսյանը գրել է. «Այն, որ պատմական Լոռու (Տաշիր-Ձորագետի թագավորություն) պատկանելության խնդիրը մշտապես զգայուն թեմա է եղել հայ-վրացական հարաբերություներում, դա նորություն չի: Բայց դա եղել է ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ հարաբերությունների քննարկման թեմա, այլ ոչ ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ:
Այսինքն՝ հարցը եղել է հայ և վրացի պատմաբանների, կրոնական-եկեղեցական շրջանակաների, հասարակական- քաղաքական և մշակույթի գործիչների տիրույթում. վրացիներն ասել են միշտ՝ Լոռին (իրենց տերմինաբանությամբ՝ Լոռեն) իրենցն է եղել, և Ստալինը 1921 թ. Կովբյուրոյի պլենար նիստերի ընացքում դավաճանությամբ հանձնել է Հայկական ԽՍՀ-ին, հայկական տեսակետն էլ հակառակն է՝ Լոռին (Տաշիր-Ձորագետի թագավորությունը) եղել է հայկական և հայապատկան:
Վրաստանի նախագահը ինչո՞ւ է հանկարծ որոշել նախագահից վերածվել ինչ-որ տուրիստական ընկերության գովազդը տարածողի (աբսուրդ !!!)՝ զուգահեռ «հրահերով հին վերքերը» (Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Արշակ Ջամալյանի խոսքերն են):
Նախագահը թվարկում է քաղկեդոնիկ մշակույթի մեծագույն նմուշ հանդիսացող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ և սրտամռունչ կերպով հայտարարում. «Պատմական Վրաստան!!! Եզակի մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռեում։ Հիշենք, թե որքան հեռու ենք եղել, հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը»։
Նպատակը ենթադրելի է. Վրաստանի ընդդիմադիր և Արմուտքի խամաճիկի վերածված նախագահը՝
1. վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար,
2. ՀԱՅ - ՎՐԱՑԱԿԱՆ քննարկման թեմա հանդիսացող «հին վերքերը» փորձում է սարքել պաշտոնական՝ ՀՀ-ՎՐԱՍՏԱՆ վեճի առարկա և ստոր խառնակչությամբ, չբավարարվելով Վրաստանի ներսում լարվածության և առճակատում նախապատրաստելու փորձերից, նույնքան անհաջող կերպով փորձում է այդ լարվածությունը «արտահանել» ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերություններ:
Վերոնշյալը թույլ չտալու համար անհրաժեշտ է նշված հայտարարությունը պարզապես դիտարկել Վրաստանի նախագահի աթոռին նստած և իրենից ոչինչ չներկայացնող ոմն արկածախնդիր տիկնոջ մանր խառնաչկություն, արևմտյան գործակալական ցանցը համակարգող մեկի կարապի երգ»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական մեկնաբան. Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է
- «Հայկական կարուսել» Վրաստանի ընտրություններում. Զուրաբաշվիլիի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան