Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ. Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.
«Շատ կարևոր որոշում
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է «քաղաքացիություն չունեցող անձ» և չի կարող վերադառնալ Արցախ ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի:
Այս դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Այս դատավճռի համար հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք Հայ Գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանին և վարչության անդամ, փաստաբան Քրիստինե Մխիթարյանին՝ իրենց ներդրած ջանքերի համար:
Մանրամասները Հայ Գերմանական իրավաբանների (Deutsch-Armenische Juristenvereinigung e.V.) կայքում»։
Հարակից հրապարակումներ`
- 4615 բռնագաղթած մեր աշխատակիցների աջակցությամբ աշխատանք են գտել. Ռուբեն Սարգսյան
- Միգրացիոն ծառայության կողմից արդեն 114 հազարից ավել բռնագաղթածի հաշվառում կա.Նարեկ Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին