Երևի տեսքով համապատասխան եմ, որպեսզի կոռուպցիոն այդ վատ թեմաներն իմ հետ կապվեն. Տիգրան Ավինյան
«Չգիտեմ, Եթե անգամ կան նման մարդիկ նրանց այն չի հաջողվի»,-ԱԺ-ի ,իջանցքում պատասխանելով իր և Նիկոլ Փաշինյանի միջև սեպ խրելու փորձերի մասին հարցին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա վստահեցրեց, որ որևէ թիմակցի հետ անձնական խնդիր չունի և եղած խնդիրները քննարկվում են թիմի ներսում։
Անդրադառնալով իր անվատ հետ կապված կոռուպցիոն բնույթի հայտարարություններին՝ Ավինյանն ասաց. «Նույնիսկ դատական գործեր են լինում սուտ հայտարարությունների հետ կապված, ես էլ հասկանում եմ, որ համապատասխան կերպար եմ, որպեսզի կոռուպցիոն այդ վատ թեմաներն իմ հետ կապվեն, երևի տեսքով համապատասխան եմ»։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ պարբերաբար բարձրաձայնվեն կոռուպցիոն գործընթացների մասին։
Պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինանը ժամանակին հայտարարել էր, թե տրանսպորտի վարչության պետը պետք է չունենա ծառայողական ավտոմեքենա, այլ պետք է երթևեկի հասարակական տրանսպորտով, որ տեսնի խնդիրները,՝ Ավինյանն ասաց.
«Մեր աշխատակիցները հիմնականում բացի նրանից, որ և՛ Ֆրանսիայում են ավտոբուսները նստում, և՛ Հռոմում են նստում, և՛ բոլոր մնացած եվրոպական քաղաքներում, որպեսզի հասկանան՝ փորձն ինչպիսինն է, որպեսզի այնտեղի սխալներն այստեղ չկրկնեն, նույնպես այստեղ են նրանք տրանսպորտ նստում»։
Հարակից հրապարակումներ`
- Հոռոմ Ավինյան
- 100-դրամները պարտադիր դարձնելուց հետո միայն շաբաթ օրը հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ. Քաղաքապետարան
- Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան