Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են. Տիգրան Ավինյան
«Ինձ հարյուրավոր մարդիկ նամակներ են գրում, որ թափառող շների վիճակը ոչ թե լավանում է, այլ հակառակը։ Տանում են դրանց ստերջացնում են՝ավելի կատաղած ետ են գալիս և լրացուցիչ պրոբլեմներ են ստեղծում»,-ԱԺ-ում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը հայտարարեց, որ դպրոցների բակերում հարձակումներ են տեղի ունենում երեխաների վար։
«Սա համատարած է, էդ ՊՈԱԿ-ն ինչո՞վ է զբաղված։ Այսինքն, ինձ համար պարզ է, թե ինչով են զբաղված ՝գումարներ են փոշիացնում»,-ասաց Գառնիկ դանիելյանը՝ շեշտելով, որ քաղաքացիներն այդ փոփոխությւոնները չեն տեսնում։
Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտամանը՝ Դանիելյանն ասաց. «Ես տեսնում եմ, որ նույն փողոց ամեն տարի ասֆալտ են անում։ Այն ոչ թե լավ , որ ամեն տարի ասֆալտ են անում նույն փողոցն, այլ շատ վատ է, որովհետև որակով չեն անում ասֆալտը։ Օրինակ Մոլդովական փողոցը, որով միշտ գնում-գալիս եմ, ամեն տարի ասֆալտ են անում»։ ասաց պատգամավորը և նշեց, որ նոր ասֆալտ արած փողոցում փոսերի վրա անվադողեր կամ ծառի ժյուղեր են դենում, իսկ հորդառատ անձրևների դեպքում գետերի ու լճերի վերածվում։
Ավինյանը հայտարարեց, որ թափառող շների խնդիրը Քաղաքապետարանի համապատասխան ՀՈԱԿ-ը չի կարող լուծել, քանի որ հարակից համայնքների են շները գալիս, իսկ ճանապարհները բազմակի անգամ են ասֆալտապատվում, որովհետև կոյուղատարների հետ են խնդիրենր լինում, կամ տնտեսվարողն է անբարեխիղճ լինում ր նորից են ասֆալտ անում։
«Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են»,- հայտարարեց ԱՎինյանը՝ պնդելով, թե ինչպես կոյուղատարերն են մաշված և բարելավման խնդիր ունենա, այնպես էլ՝ Անձրևատարերը։