Իրավունք 15:40 05/11/2024 Հայաստան

Փաստացի վտանգավոր ռեպրեսիա է, որը կարող է կաշկանդել դատավորներին. Փաստաբանները՝ ԲԴԽ որոշման մասին

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանին հայտարարվեց նկատողություն։

«Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի Ռազմիկ Մարիկյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել, Ռազմիկ Մարիկյանին հայտարարել նկատողություն»,- որոշումը  ներկայացրել ԲԽԴ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Նա հայտնեց, որ ԲԴԽ անդամներ Էդգար Հովհաննիսյանն ու Արթուր Աթաբեկյանը դեմ են քվեարկել որոշմանը և ունեն հատուկ կարծիք։

«Միաժամանակ խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորը  բավարար չափով չի հիմնավորել և պատճառաբանել  մեղադրյալի  նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունն ու կալանքի չկիրառման անհրաժեշտությունը։

Արդյունքում, դատավորի կողմից  խախտվել են դատավարական իրավունքի  վերաբերալի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի  կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական  իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության  վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորման»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Մի շարք փաստաբաններ անդրադաձել է ԲԴԽ այս որոշմանը։ 

Փաստաբան Աբգար Պողոսյանը գրել է.

«Իրական արդարադատություն իրականցնող անձիք ԲԴԽ-ի թիրախում։

Այսօր հայտնի դարձավ, որ Դատավոր Ռազմիկ Մարիկյանին հայտարարվեց նկատողություն։ Սա
հերթական աննախադեպ ամենաթողությունն է։

Փաստացի վտանգավոր ռեպրեսիա է, որը կարող է կաշկանդել դատավորներին։
Ոլորտին անգամ փոքր առնչություն ունեցող մարդկանց հայտնի է, որ Պարոն Մարիկյանն օբյեկտիվ և անկողմնակալ դատավոր է, մարդ, ով մեծ հարգանք և հեղինակություն ունի։

Սա, երևի թե, կարևորագույն շարժառիթներից էր»։ 

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը կիսվել է Կարեն Անդրեասյանի՝ Ռազմիկ Մարիկյանին նկատողություն հայտարարելու որոշումն ընթերցելու տեսանյութով ու գրել. «Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ դատավորների ակտերը վիճարկվում են ոչ թե վերադաս դատարաններում, այլ Անդրեասյան Կարենի կամայականությունների «դյուքյանում»։ Սա խոսուն վկայությունն է այն բանի, որ քրեական գործերով բազմաթիվ դատավորներ, ովքեր չեն ցանկանում գործել ապօրինություններ, ամեն օր ենթարկվում են ճնշումների իրենց կայացրած ակտերի համար»։ 

Փաստաբան Սոս Հակոբյանը գրել է. «ԲԴԽ-ն դատավոր Մարիկյանի գործով հստակորեն իրականացրեց վերադաս ատյանի գործառույթ՝ ասելով, թե դատավորը լավ չի պատճառաբանել կալանքի փոխարեն տնային կալանք խափանման միջոց կիրառելը, ինչի անթույլատրելիության մասին նույն Կարեն Անդրեասյանը երկար ճառ էր կարդում այդ գործով տեղի ունեցած դատաքննությանը...

Ենթարկել՝ սա է ԲԴԽ միակ նպատակը դատական իշխանության մասով, ինչը նույնիսկ կոռուպցիայից ավելի խայտառակ դրսևորում է...»։ 

Գայանե Պապոյանը, անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, գրել է. 

«Դատական իշխանությունը պարբերաբար հեղինակազրկվում է ԲԴԽ որոշումների և նիստերի արդյունքում, այլ ոչ թե դատավորների կայացրած դատական ակտերի հետևանքով:

Դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը դրա վառ ապացույցներից մեկն է։

Իրավամբ անհասկանալի է, թե ինչպե՞ս ԲԴԽ-ն կարող էր չբեկանված (այսինքն՝ օրինական և հիմնավոր) դատական ակտի պայմաններում կայացնել այն որոշումը, որը հրապարակվեց այսօր։
Թերևս դատավոր Մարիկյանի կողմից կայացվող համարձակ և օրինական դատական ակտերը երևի թե վախեցնում են ԲԴԽ նախագահին և որոշ անդամներին, ինչով պայմանավորված էլ որոշեցին «ստանձնել» վերաքննիչ դատարանի դերը և չբեկանված դատական ակտի պայմաններում որոշել, որ դատավորը հիմնավոր դատական ակտ չի կայացրել։

ՀԳ. ՔԴՕ 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող են հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրա ստուգման արդյունքով:

Հ.Գ. Այս գործով միջնորդությունը «մի կերպ»ներկայացնող անձն էլ այնպիսի շեշտադրումներ էր կատարում և  նրա խոսքից նաև ենթադրելի էր, որ, եթե նախաքննական մարմինը գտել է, որ կալանքն է ի զորու և ներկայացրել է կալանքի վերաբերյալ միջնորդություն, ուրեմն այն ենթակա է անվերապահ բավարարման, դատավորը չի կարող ինքնուրույն որոշել տվյալ տեսակի խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են թե ոչ, դատավորը պետք է ուղղակի ստորագրեր և կնքեր քննիչի ներկայացրածը...((»։ 

Փաստաբան Հրանտ Վարդանյանը գրել է. 

«Դատական ակտի կայունություն հատկացողություն Հայաստանի Հանրապետությունում այլևս գոյություն չունի։

 ԲԴԽ- ն, ԴԱՏԱՎՈՐ Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելով, դե ֆակտո վերացրեց դատավորների ինքնուրույնությունը՝ անուղղակի պարտադրելով  դատավորներին քննիչի միջնորդությունը հասկանալ որպես ցուցում…»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}