Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին. Գեղամ Մանուկյան
«Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարությունն աջակցելուց:
«Առաջարկում եմ երկու ամսով հետաձգել այս հայտարարության նախագծի քննարկումը»,- ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից էր «Հայաստան» խմբակցության կողմից Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին հայտարարության նախագիծը, որի հիմնական զեկուցողը Գեղամ Մանուկյանն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան