Սունդուկյանի թատրոնի տնօրենն ինքնիրավչություն է կատարում, հաղորդում ենք ներկայացրել. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
«Հաղորդումն այն մասին է, որ խոչընդոտում է մեր գործունեությունը, ինքնիրավչություն է կատարում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Հաղորդումը ոստիկանությունն ուղղարկել է քննչական կոմիտե»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Նա հայտնեց նաև, որ քիչ հետո պետք է գնան ոստիկանություն. «Մենք գրություն ենք ներկայացրել, սպասում ենք իրենց գործուն միջամտությանը, որպեսզի թատրոնի դռները բացեն, ոստիկանությանը տրված է նման լիազորություն։
Պետք է ստիպենք, որ ամեն ինչ արվի, օրենքը, արդարությունը պետք է մի օր գործի, բոլորը ենթարկվեն օրենքին, մեր երկրում չլինեն այնպիսի մարդիկ, ովքեր ինչ ուզեն, անեն»։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Օրեր առաջ նաև դիմել էին արդարադատության նախարարություն, որպեսզի մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։
Դերասանների ներկայացմամբ, «արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը»։ Մինչդեռ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից պնդում են՝ «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։
«Գոյ»-ի դերասանները նախօրիեն գնացել էին թատրոն՝ բանալիները վերցնելու և թատրոն մտելու համար։ Սակայն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Վարդան Մկրտչյանը չտվեց մուտքի բանալին։ Դրանից հետո են «Գոյ»-ի դերասանները հաղորդում ներկայացրել ոստիկանություն։
Սարգիս Արզումանյանը նաև ասաց, որ ի պատասխան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երեկվա հայտարարության, իրենք նույնպես հայտարարությամբ հանդես կգան։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
- «Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
- ՈՒՂԻՂ. «ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր գործունեությունը. «ներկա իրավիճակը և հետագա անելիքները»
- «Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը
- «Գոյ» թատրոնի դերասանները դուրս են եկել թատրոնի շենքից, սպասում են ԱՆ վերլուծությանը
- Տարածքից հեռացնելու խնդիր է դրված, որը փորձում են ի կատար ածել. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում, այսօր ակցիաներ կլինեն
- Երևի իրենց թվացել է՝ մեզ 6 ամիս տանել-բերելով, համաձայնել ենք. «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ
- «Գոյ» թատրոնի դերասանների վարքագիծն անհասկանալի է, մենք ունեինք պայմանավորվածություն. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են հենց թատրոնում
- Ոստիկանները փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել․ «Գոյ» թատրոնի դերասան
- Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
- «Գոյ»-ի դերասաններից որևէ մեկը պայմանագիր չի կնքել Սունդուկյան թատրոնի հետ, սպասում են իրենց «անկախ թատրոնին»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին