Լազարևը ներողություն է խնդրել «Ну ка все вместе» շոուում հանուն Արփի Աբգարյանի սկանդալի համար
Երգիչ Սերգեյ Լազարևը բացատրել է «Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ իր սկանդալային արարքի պատճառը։ Նա իր թելագրամ ալիքում գրել է, որ նրա գործողությունները պայմանավորված էին «որոշ փորձագետների պահվածքով»։ Ըստ Լազարևի, այս փորձագետները «ծրագրից ծրագիր կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերել մասնակիցների նկատմամբ»։
Լազարևը ներողություն է խնդրել շոուում իր պահվածքի համար և նշել, որ փորձագետ Լև Ռուդինը չի տուժել միջադեպի ժամանակ և կվերադառնա շոուի նոր եթերաշրջաններ։
«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ Սերգեյ Լազարևն իջել է սեղանների վրայով ու սեղմել ժյուրիի անդամ Լև Ռուդինի կոճակը, որպեսզի երգչուհի ստանա առավելագույն միավորներ։ Դրանից հետո փորձագետը լքել է ստուդիան։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին