Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը. Պարույր Հովհաննիսյանը՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ
«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչել, որի մասին Բելգիական կողմին հայտնել ենք հայտագրով։ Դիմել ենք նաև ԵՄ-ին և այդ հարցով, իմ կարծիքով, հիմա քննում է տեղի ունենում»- ԱԺ-ում հայտնեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին ուղղված Ադրբեջանի դեսպանի սպառնալիքների վերաբերյալ հարցին։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման շուրջ բանակցություններին՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմի հիմնական առաջարկը հաղորդակցության ուղիների բացումն է։
«Խաղաղության խաչմերուկի կոնցեպտն է, որևէ արտառոց բան չկա։ Խոսքը գնում էր հաղորդակցության մաքսիմալ բացելու մասին։ Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը, անվտանգությունը և այլ ձևով պահպանումը Հայաստանի ինքնիշխանությունն է և նա է տոտալ վերահսկում այդ ուղիները»,-ասաց ԱԳ նախարարի տեղակալը։
Նա հայտնեց, որ Սահմանազատման հարցում ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունենում, բայց արդյունքների մասով դեռևս ասելիք չունի։
Մեկնաբանելով Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության հարցն այլևս առաջնային չէ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ՝ Պարույր Հովհաննիսյանն ասաց. «Այս տեսանկյունից անում ենք մի շարք քայլեր ցեղասպանության կանխարգելման համար։
Դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի այդ առումով գլոբոլ ֆորումը, որը բավականին ամբիցիոզ ծրագրով է։ Մեր համար ցեղասպանության արգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը։ Խոսքն այստեղ գնում էր նրա առաջնահերթ լինել-չլինելու մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին
- «Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում․ Զախարովա
- «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար. Քուրթուլմուշ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան