Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ Տեղեկությունը հայտնում է politico.eu կայքը։
Դեսպանների շրջանում տարածված նամակում, մասնավորապես ասվում է, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից, որը «ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի նկատմամբ»:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային տոնի առթիվ:
Սա Թուրքիայի սերտ դաշնակից Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի պատերազմից հետո Անկարայի կողմից կազմակերպված հայկական դեսպանատան մասնակցությամբ առաջին ընդունելությունն էր:
Ի պատասխան Politico-ի հարցմանը՝ Սադիգովը հերքել է միջադեպը՝ մեղադրանքներն անվանելով անհեթեթ և նշել, որ ընդունելությունն անցել է բարեկամական մթնոլորտում, որը բնորոշ է սովորական դիվանագիտական միջոցառումներին:
«Ես տեղյակ չեմ որևէ նամակի կամ մեղադրանքի մասին. հայ դիվանագետները կարող են ինչ ասես պնդել»,-հավելել է նա:
Ավելի վաղ ԵՄ-ն Սադիգովին քննադատել էր սոցցանցերում հրապարակումների համար, որտեղ, նա ենթադրաբար սպառնացել էր Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակությանը: Եվրոպացի քաղաքական գործիչների լուսանկարի տակ նա հիշատակել էր, որ 3000 մետր հեռահարությամբ ադրբեջանական դիպուկահարներ կան ու խորհուրդ էր տվել նրանց հեռու մնալ ադրբեջանական սահմանից:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ
- Տիգրան Բալայան. Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը
- Տիգրան Բարսեղյանը դարձել է դուբլի հեղինակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան