Հայաստանի ազգային հավաքականի մարզիչի թեկնածուների թվում է նաև Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ
«Ոչ մի մարզիչ չի կարող երաշխավորել, որ Հայաստանի բազայով կարող է ազգային հավաքականին դուրս բերել աշխարհի առաջնություն: Նման բան նույնիսկ չեն կարող երաշխվորել Անչելոտիի, Գվարդիոլայի կարգի մասնագետները»,- «Ֆասթ նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։
Նա նաև ասել է, որ ամենօրյա բանակցություններ են ընթանում նոր գլխավոր մարզիչի նշանակման համար. «Բանակցությունները շատ ծանր են ընթանում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական առումով երբեք մոտ չի եղել այն թվերին, որոնք հրապարակվում են:
Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք:
Հստակ է` նոր մարզիչը կլինի արտասահմանից: Կապառոսն ու Պետրակովը ցույց տվեցին, որ շատ գործոններով արտասահմանից եկած մասնագետներն առավելություն ունեն: Այս տարիների ընթացքում հասկացանք, որ տարիքը ևս կարևոր է, որպեսզի նոր գլխավոր մարզիչն ավելի երիտասարդ լինի: Երիտասարդ մասնագետներն ավելի շատ են ձգտում նվաճումների հասնել:
Դիտարկում ենք երկու տարբերակ` մարզիչ, որը հավաքականը կգլխավորի առաջիկա երկու խաղերից սկսած և մարզիչ, որն աշխատանքը կսկսի հաջորդ տարվանից:
Թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այդ թվում` Ռաուլը: «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ բանակցելու վերաբերյալ լուրերը կեղծ են»,- ասել է ՀՖՖ փոխնախագահը:
Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի հեռանալու և Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչի նշանակման համար ծանր բանակցությունների մասին:
«Ոչ մի մարզիչ չի կարող երաշխավորել, որ Հայաստանի բազայով կարող է ազգային հավաքականին դուրս բերել աշխարհի առաջնություն: Նման բան նույնիսկ չեն կարող երաշխվորել Անչելոտիի, Գվարդիոլայի կարգի մասնագետները:
Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մասին ասել է. «Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո հանդերձարանում հրաժեշտ ենք տվել և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Նա մի քանի օր է մնացել Երևանում, հանձնել բնակարանը և հեռացել: Պետրակովը նաև անձնական խնդիրներ ուներ և պետք էր շտապ գնալ: Նրա մարզչական շտաբի անդամները մնացել են և այժմ էլ աշխատում են»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
- Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
- «Ուրարտու»-ն միանում է Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին
- Մելիքյան. Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է ևս 4 քաղաքացի
- Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
- Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց. Պետրակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան