ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը. ԱԳ փոխնախարար
«Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ, այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025 թվականի բյուջեի լսումների ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԵՄ առաքելության գործունեությանը՝ փոխնախարարը հայտնեց, որ ավարտին է հասցվում Եվրամիության ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաքելություններին Հայաստանի՝ մասնակցելու պայմանագիրը:
Նրա խոսքով՝ 2025 թվականին նախատեսվում են նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերութան համաձայնագրով նախատեսված բոլոր կանոնադրական մարմինների նիստերը՝ բարձրագույն մարմինը, գործընկերության խորհուրդը, որոնք տեղի կունենան Բրյուսելում՝ տարվա առաջին եռամսյակում, ինչպես նաև Բրույսելում նախատեսվում է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստ, իսկ Երևանում՝ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստեր:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Դիմակայութուն և աճ» ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է 4 տարվա համար Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելը, և այժմ իր վերջնականացման փուլում է նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը. Պարույր Հովհաննիսյանը՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ
- «Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագործում․ Զախարովա
- Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան