Պուտին. ՌԴ-ն կշարունակի անել ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար
«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների 28 նոր ժամանած դեսպանների, այդ թվում՝ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի և Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ։
«Իհարկե, ուրախ եմ այստեղ տեսնել Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին։ Այս պետությունները Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, լավագույն բարեկամները, ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները։ Մենք նրանց առաջնորդների հետ հանդիպեցինք բոլորովին վերջերս՝ հոկտեմբերին Մոսկվայում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Ինչպես նաև, ավանդույթի համաձայն, հավաքվելու ենք դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և նախանշելու ապագայի ծրագրերը։
Իսկ 2025 թվականին մենք միասին կնշենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, որին իրենց ներդրումն են ունեցել Համագործակցության բոլոր երկրների ժողովուրդները»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է. «Մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցված է նույն ոգով։ Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան։
Չեմ կարող չհայտնել գոհունակությունս այն առնչությամբ, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»,- ասել է Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը
- Չեմ կարող ասել մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ, չորս քայլ առաջ. Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
- Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում
- Փաշինյանը և Ալիևն ավարտեցին հանդիպումը
- Պուտինի ուշադրությունից չի վրիպել Փաշինյանի և Ալիևի աշխույժ զրույցը
- Կազանում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում է կայանում
- ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան