Անուշ Պողոսյանն ահազանգում է ԱՆ հերթական ձախողման մասին
2024 թվականի մարտի 1-ից մի շարք դեղեր ըստ կառավարության համապատասխան որոշման սկսեցին վաճառվել դեղատոմսերով։
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ Անուշ Պողոսյանն այս առումով ուշադրություն է հրավիրում ԱՆ պաշտոնյաների հայտարարություններին ու դրանց հետևած զարգացումներին.
«Մինչ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները պնդում էին, որ կատարել են տասնամյակի լավագույն «բարեփոխումը», դեղատներում հերթեր էին, իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը սկսել էր տուգանել «անբարեխիղճ» դեղատներին , որորնք ընդառաջ էին գնում հիվանդներին և տալտս էին դեղերը առանց դեղատոմսի, քանի որ Արմեդ համակարգը չէր աշխատում։ Այս քաոսը տևեց 10-15 օր, աննախադեպ «բարեփոխումը» մնաց թղթի վրա, իսկ դեղատները և բժիշկները շարունակեցին աշխատել այնպես, ինչպես աշխատել էին։ Եվ հիմա https://www.e-draft.am/ -ում շրջանառվում է մի նախագիծ հետևյալ հիմնավորմամբ.
«Նախագծով առաջարկվում է դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով, էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման գործընթացը երկարաձգել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը: Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը ՀՀ-ում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով, առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը»։
Մի խոսքով, ՀՀ առողջապահության նախարարությունը ասում է, որ այս «բարեփոխումը» ևս չստացվեց։ Ու ոչ մի պաշտոնյա չի տալիս ժողովրդին բացատրություն, թե ինչու իրենց մոտ ամեն ինչ չի ստացվում։
Հ․Գ․ Կարևորը ստացվում է ստանալ պարգևավճարներ»։
Հարակից հրապարակումներ`
- Գենադի Օնիշչենկո. Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը պետք է ներդրվեր աստիճանաբար
- Քաղաքացին հարցնում է ԱՆ-ին՝ ով պետք է այս դեղի դեղատոմսը գրի
- Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի. «Ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան